Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ պաշտոն չի զբաղեցնելու, իսկ նոր կառավարությունում լինելու են պրոֆեսիոնալները. Մամիջանյան
«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում այլևս երկրում զբաղեցնել բարձրաստիճան պետական պաշտոն»,- երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ կարիք լինելու դեպքում կարող է իր խորհուրդներով ուղղորդել նոր սերնդին։
Մամիջանյանն ասաց, որ երեկ հարթակից արդեն հնչել է՝ այս իշխանության հեռացումից հետո լինելու է ժամանակավոր կառավարությունը, որի գործառույթն է լինելու անհապաղ գործողություններ իրականացել, որոնք բխում են երկրի անվտանգությունից, կազմակերպել նորմալ մրցակցային ընտրություններ, ոչ թե չագուճներով, անհասկանալի հռետորաբանությամբ մրցավազքեր։
«Այն կառուցված է լինելու բացառապես մերիտոկրատիայի հիման վրա, այսինքն ըստ արժանիքների։ Չի լինելու որևէ կուսակցության կառավարություն, նրանում անդամ են կազմելու բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնց կարիքն այդքան կա մեր երկրում»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Ոստիկաններն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում մեր երկրում
- Փաշինյանը չի կարող երկու անգամ նույն գետը մտնել. Էդուարդ Շարմազանով
- Շուրջ 10 ուղղություններով անհնազանդության ակցիաներ են. Սաղաթելյան
- Արթուր Վանեցյանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ առան ԱԳՆ շենքի դիմաց՝ ողջունելու պայքարին աջակցություն հայտնած դիվանագետներին
- Մեր ակցիան որևէ քաղաքական ուժի կողմից կազմակերպված չէ. Շենգավիթում կան փակ փողոցներ
- «Տեր ենք մեր հայրենիքին». քաղաքացիները փողոց են փակել
- Քաղաքացիները փակել են Հաղթանակի կամուրջը
- Քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան
- Փակ է Կիևյան կամուրջը