Կասպից ծովի ադրբեջանական հատվածում հայտնաբերվել է ԽՍՀՄ-ի ժամանակների վեց ծովային ական
Ումիդ-Բաբեկ ստորջրյա հանքավայրի բլոկում հետախուզական աշխատանքների ժամանակ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում հայտնաբերվել է խորհրդային ժամանակների ռազմածովային նավերի 6 ական, տարածքը ժամանակավորապես փակ է նավարկության համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանում «Ումիդ Բաբեկ» օպերացիոն ընկերության մասնաճյուղի կողմից Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տարածքային հետախուզության ընթացքում 60 մետր խորության վրա հայտնաբերվել են անհայտ առարկաներ: Նավերի և ռազմածովային ուժերի մասնագետների ներգրավմամաբ ԽՍՀՄ-ի ժամանակ որպես ականակիր օգտագործվող ծովային տարածքի ստուգման ընթացքում հայտնաբերվել է 6 խոշոր նավի ական (KB-1) որոնք ջուրն էին նետված ականապատման չափանիշներին անհամապատասխ ձևով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության գերատեսչության փոխանցմամբ՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և անվտանգության միջոցները մայիսի 9-ից պետական այլ կառույցների հետ համագործակցությամբ նախատեսվում է վնասազերծել հայտնաբերված ականները և շարունակել որոնողական աշխատանքները։
«Տարածքը, որտեղ հայտնաբերվել են ականները, անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է նավարկության համար»,-ասվում է հաղորդագրությունում։