ՀՀԿ-ականներն ուղիներ են փնտրում, որպեսզի Փոստանջյանին արգելեն մասնակցել ԱԺ նիստերին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում և, հատկապես, խորհրդարանի ՀՀԿ-ականների շրջանում արդեն երկու օր է՝ գլուխ են կոտրում, թե ինչպես անեն, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ագրեսիայով լեցուն ելույթները կանխեն:
«Խորհրդարանական վերնախավը հասկացել է, որ անընդհատ Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատելը լուծում չէ: ՀՀԿ-ականները նույնիսկ ինչ-ինչ ուղիներ են փնտրում, որպեսզի կարողանան Փոստանջյանին ընդհանրապես արգելել մասնակցել ԱԺ նիստերին, կամ նրան ելույթի իրավունք չտալ: Բայց միաժամանակ իրենք էլ գիտակցում են, որ ԱԺ կանոնակարգը նման հնարավորություն չի տալիս, և միակ «սանկցիան», որը կարող են կիրառել, խոսափողն անջատելն է մնում: Բայց մյուս կողմից էլ ամեն անգամ, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը Սերժ Սարգսյանի և իշխանության վերնախավի հասցեին հերթական կոպիտ արտահայտությունը կամ անեծքն է հնչեցնում, ՀՀԿ-ականների նյարդերը տեղի են տալիս»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան