Արթուր Վանեցյանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ առան ԱԳՆ շենքի դիմաց՝ ողջունելու պայքարին աջակցություն հայտնած դիվանագետներին
«Հեռուստատեսությամբ, համակարգչով, հեռախոսով մեզ հետևող հարգելի քաղաքացի, միացիր այս պահին հանրապետության տարբեր տեղերում իրականացվող անհանզանդության խաղաղ ակցիաներին»,-հատարարեց «Հայրենիք» կուսակցության Արթուր Վանեցյանը։
Նրա առաջնորդած երթի մասնակիցներն այս պահին Ֆրանսիայի հրապարակից Աբովյան փողոցով, Հանրապետության հրապարակով շարժվում են դեպի Վազգեն Սարգսյան փողոց։
Երթի ընթացքում մասնակիցները վանկարկում են «միացեք», «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան»։
Արթուր Վանեցյանն պատուհաններից, պատշգամբներից իրենց հետևող քաղաքացիներին կոչ արեց մի կողմ թողնել բոլոր գործերն ու այսօր ժամը 15։30-ին լինել Ֆրանսիայի հրապարակում, քանի որ «սա հայկականության պահպանության, արժանապատվության, հայ մնալու պայքար է»։
Երթի ընթացքում բազմաթիվ մեքենաներ ազդանշաններ արձակելով ողջունում էին պայքարի դուրս եկածներին։ Վանեցյանն առաջարկեց ծափահարություններով ողջունել վարորդներին։
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը բարձրախոսով հայտարարեց, երբ ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը շատերի համար անսպասելի, միայանակ գնաց Ազատության հրապարակ ու հայտարարեց ողոքի ակցիաների մեկնարկի մասին, ասաց՝ չի վերադառնալու տուն, քանի պայքարը չի հաջողել, շատերը թերահավատ էին։
«Հիմա մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց, տեսնում ենք՝ ինչ ոգի կա»,-ասաց Գալստյանը։
Վազգեն Սարգսյան փողոցով անցնելիս Վանեցյանն առաջարկեց կանգ առնել ԱԳ նախարարության շենքի դիմաց։
«Այս օրերին պետականամետ շատ դիվանագետներ իրենց աջակցությունն են հայտնել համաժողովրդական շարժմանը։ Եկեք, ողջունենք նրանց»,-ասաց Վանեցյանը, ինչին հետևեցին բարձր ծափահարություններ։
Նա ԱԳՆ աշխատակիցներն էլ հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ։ Վանեցյանն ասաց՝ պետական մարմինների այն աշխատակիցները, որոնք աշխատանքից կազատվեն համաժողովրդական պայքարին միանալու համար, մի քանի օրից վերականգնվելու են աշխատանքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան