Հասարակություն 09:55 09/12/2015 Հայաստան

Աշխարհում հինգ միլիարդ մարդ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. Սասունյան

Անցյալ ամիս իմ խմբագրականում տեղեկացրել էի «Զոգբի» հետազոտական կենտրոնի իրականացրած հարցախույզի արդյունքների մասին, ըստ որի՝ ամերիկյան հասարակության միայն 35 տոկոսն է տեղյակ Հայոց ցեղասպանության մասին: Ես կարծում էի, որ դա ցածր ցուցանիշ է՝ ակնկալելով, որ ավելի մեծ թվով ամերիկացիներ պետք է իրազեկված լինեին Հայոց ցեղասպանության մասին:

Որոշ ընթերցողներ իրավացիորեն մատնանշեցին, որ 35 տոկոսը ամենևին էլ ցածր ցուցանիշ չէ, քանի որ.
1. ԱՄՆ-ի ավելի քան 300 միլիոնանոց բնակչության մեկ երրորդը նշանակում է, որ առնվազն 100 մլն ամերիկացի տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին:
2. Ամերիկացիների մեծ մասը տեղյակ չէ նույնիսկ այժմ կատարվող իրադարձությունների մասին, ուր մնաց թե մի ցեղասպանության, որ տեղի է ունեցել մի հեռավոր երկրում մեկ դար առաջ:

Այս շաբաթ կցանկանայի ներկայացնել մեկ այլ կարևոր հարցախույզի արդյունքները, որն իրականացվել է երկու ֆրանսիական խմբերի՝ «Ֆոնդափոլի» (Քաղաքական նորարարական հիմնադրամ) և Շոայի հիշատակի հիմնադրամի կողմից աշխարհի 31 երկրներում: Այս միջազգային հարցման ժամանակ 33 հարց է ուղղվել 24 լեզվով 16-29 տարեկան 31172 երիտասարդների՝ տարբեր միջազգային կարևոր իրադարձությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության մասին նրանց գիտելիքների և բնութագրման վերաբերյալ:

Ստորև  ներկայացված են կարևոր հատվածներ 164-էջանոց միջազգային հարցումից, որը հրապարակվել էր ֆրանսերեն.

- Միջին հաշվով, 31 երկրներում հարցվածների 90 տոկոսը ընդունել է, որ հրեական Հոլոքոստը ցեղասպանություն էր, իսկ 77 տոկոսը համարել է, որ 1.5 միլիոն հայերի կոտորածը թուրքական կառավարության կողմից ևս ցեղասպանություն էր: Սա բավականին բարձր ցուցանիշ է, քանի որ 100 տարի անց այդ բարբարոսական ոճրագործությունների մասին հիշողությունները շարունակում են վառ մնալ աշխարհի երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:

- Հայոց ցեղասպանության մասին տեղյակ անձանց տոկոսն ավելի բարձր է եվրոպացիների մոտ (86%). առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ֆրանսիան (93%), նրան հետևում են Հունաստանը (90%), Մեծ Բրիտանիան (68%) և ԱՄՆ-ը (64%): Զարմանալի չէ, որ ամենացածր ցուցանիշը գրանցվել է Թուրքիայում (33%): Սակայն այս ցուցանիշը այնքան էլ հուսահատեցնող չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Չնայած թուրքական կառավարության կողմից ցեղասպանության դարավոր ժխտման հորինվածքին՝ ահռելի պետական ռեսուրսների օգտագործմամբ, հրաշք կարելի է համարել, որ թուրք երիտասարդների մեկ երրորդը, տասնյակ միլիոնավոր թուրքեր մերժում են իրենց կառավարության քարոզչությունը՝ առանց  վարանելու կամ վախի ճիշտ պատասխան տալով հարցումը անցկացնողներին: 33 տոկոսը նաև ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանության փաստերը Թուրքիայում ճանաչված են թուրք լիբերալների և մտավորականության փոքր շրջանակից դուրս:

- Հայոց ցեղասպանությունը ճանաչած երիտասարդների տոկոսային հարաբերությունը մյուս 26 երկրներում հետևյալն է. Ավստրալիա (67%), Ավստրիա (85%), Բելգիա (81%), Գերմանիա (83%), Դանիա (81%), Էստոնիա (81%), Իսպանիա (86%), Իսրայել (88%), Իտալիա (87%), Լատվիա (84%), Լեհաստան (87%), Լիտվա (70%), Խորվաթիա (87%), Կանադա (71%), Հնդկաստան (51%), Հոլանդիա (76%), Հոնդուրաս (87%), Ճապոնիա (68%), Շվեյցարիա (87%), Չեխիա (74%), Չինաստան (80%), Ռումինիա (72%), Ռուսաստան (84%), Սերբիա (86%), Ուկրաինա (65%) և Ֆինլանդիա (83%):

- Ռուանդայի տուտսիների ցեղասպանությունը հուտուների կողմից երրորդ ամենաբարձր (76%) հանրային իրազեկվածությունը ունի 31 երկրներում, ավելի քիչ քան հրեական Հոլոքոստը և  Հայոց ցեղասպանությունը՝ չնայած դրա ավելի վաղ՝ 21 տարի առաջ տեղի ունենալուն...

- Հարցվածները տարբեր տոկոսային հարաբերությամբ են դասակարգել հետևյալ իրադարձությունները որպես  ցեղասպանություն, թեև անտեսելով Կամբոջայի ցեղասպանության գոյությունը.

1. ԱՄՆ-ի կողմից ատոմային ռումբեր գցելը Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքների վրա 1945 թ. - 70%:
2. 1937 թ. Նանկինի ջարդերը Չինաստանում Ճապոնիայի կայսերական բանակի կողմից - 66%:
3. Աֆրիկյան և ասիական երկրների գաղութացումը Եվրոպայի և Միացյալ Նահանգների կողմից - 55%:
4. 1932-33 թթ. սովը Ուկրաինայում - 41%:
5. 1943 թ. սովը Հնդկաստանում - 37%:

Վերոնշյալ թվերը ցույց են տալիս, որ 31 երկրներում երիտասարդների շրջանում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակն ավելի բարձր է, քան այս հինգ պատմական արհավիրքների:
Այս միջազգային հարցախույզի ամենակարևոր հայտնությունը՝ Թուրքիայի կառավարության ակնհայտ պարտությունն է ցեղասպանության ժխտման տևական պայքարում, ոչ միայն միջազգայնորեն, քանի որ վերջերս աճել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը, այլ նաև երկրի ներսում, քանի որ թուրք երիտասարդների մեկ երրորդը նույնպես ճանաչում է այն...

Վերջապես, եթե ենթադրենք, որ ուսումնասիրված երկրների ամբողջ բնակչությունը ունի երիտասարդների գիտելիքների նույն 77%-ը՝ կարող ենք հաշվարկել, որ այդ 31 երկրներում ապրող չորս միլիարդ մարդկանցից երեք միլիարդը տեղեկացված է Հայոց ցեղասպանության մասին: Մենք կարող ենք նույն կերպ այդ 77 տոկոսը տարածել ամբողջ աշխարհի 7.25 մլրդ բնակչության վրա, այսինքն՝ ավելի քան 5 մլրդ մարդ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը...

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}