Ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ մտնելու համար անցան ոստիկանական պատնեշի միջով
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, ովքեր մայիսի 3-ին մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի նիստերին չէին մասնակցում, այժմ գնում են ԱԺ։ Այսօր ժամը 16։30-ին կայանալու է ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, որին սովորաբար ներկա է լինում նաև Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմադիր պատգամավորները անցան ոստիկանական պատնեշի միջով։
Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված։ Ոստիկանները զինված են վահաններով, սաղավարտներով։
Լուսանկարները՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Սա Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է
- ԱԺ շենքի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին