ԱԺ դիմաց քաշքշուկ է ոստիկանների ու հանարահավաքի մասնակիցների միջև
«Հարգելի քաղաքացիներ, ձեռքերը վեր»,-ԱԺ շենքի դիմաց դիմելով հանարհավաքի մասնակիցներին՝ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ տեսնելով ոստիկանների ու քաղաքացիների միջև առաջացած վեճը։
Ի պատասխան քաղաքացիները սկսեցին վանկարկել «ոստիկանը Նիկոլ չի»։
Հավաքի կազմակերպիչները դիմեցին Երևանի փոխոստիկանապետ Խուդինյանին՝ վերահսկելու իրավիճակը, շարքերից դուրս հանելու քաղաքացիական հագուստով ոստիկաններին։
Դրանից քիչ անց քաշքշուկ սկսեց ոստիկանների ու հանրահավաքի մասնակիցների միջև։
Քաղաքացիները բղավում են՝ «ամոթ», «ամոթ»։ Կազմակերպիչները պահանջեցին հավաքի մասնակիցներից ձեռքերը վեր պահել ու ծափահարել։
«Հանգիստ, ժողովուրդ, հանգիստ»,-բարձրախոսով հորդորում էր Արթուր Վանեցյանը՝ պահանջելով մի քայլ հետ գնան և հանրահավաքի մասնակիցները, և ոստիկանները։
Իրավիճակը փոքր ինչ հանդարտվեց, երբ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության գործընկերներն ԱԺ-ից դուրս եկան ու միացան իրենց։ Առաջարկեց ծափահարել, ինչին հետևեցին երկարատև ծափահարություններ։
Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց՝ ներկայացրել են պահանջ Նիկոլին, և «Նիկոլը գժական չգնաց, չգոռգոռաց»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանը՝ դիպուկահարին. Արա, էդ զենքը ո՞ւմ վրա ես պահել
- Տղերք ջան, շնորհակալ եմ, որ դուք հայ եք մնացել, չնայած նրան, որ Նիկոլը փորձել է ձեզանից ենիչերներ պատրաստել. Արմեն Աշոտյանը՝ ոստիկաններին
- Արթուր Վանեցյան. Մենք մի բռունցք ենք, ուժ ենք, բայց ԱԺ շենքը գրոհելու նպատակ չունենք
- Այս պայքարը հնարավոր չէ կանգնեցնել. Լևոն Քոչարյան
- Իշխան Սաղաթելյանն ընթեցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին