Նախարարությունների շենքում տեղադրվեց Արցախի դրոշը
Բողոքի ակցիայի մասնակիցները Արցախի դրոշը տեղեադրեցին Նախարարությունների շենքում, որտեղ գտնում է նաև ՀՀ ԱԳՆ-ն։
«Ժողովուրդ ջան, հետ եք գնում, ես մտնում եմ Արցախի դրոշը տեղադրում եմ ու շարունակում ենք։ Մեր առաջ ոչ մի փակ դուռ չկա»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորը մտավ տեղեադրեց դրոշը, իսկ այդ ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Արցախ», «Արցախ»։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրության» շարժման քայլերթը շարունակվում է դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ-ի մոտ ցուցարարներին թույլ չեն տալիս Արցախի դրոշը տեղադրել
- Արթուր Վանեցյանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ առան ԱԳՆ շենքի դիմաց՝ ողջունելու պայքարին աջակցություն հայտնած դիվանագետներին