«Ավրորայի Լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա ANNECY-ում
«Ավրորայի Լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու անիմացիոն աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում՝ անիմացիոն ֆիլմերի Կաննում։ Bars Media-ից հայտնում են, որ «Ավրորայի Լուսաբացը» ընտրվել է լիմաետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում։
«Յոթ երկար տարիների աշխատանքներից հետո, վերջապես աշխարհի դատին ենք հանձնում Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը, որը ցեղասպանությունից հետո անձնուրացորեն ընտրեց ներից վերապրել սեփական ցավը արդեն հոլիվուդյան համր ֆիլմում, հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի հայերի կոտորածների մասին տեղեկության տարածմանը, իսկ ֆիլմի եկամուտների մեծ մասը կուղղվի հայ որբերի փրկության գործին»,- նշում են Bars Media-ին։
Ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակն է Իննա Սահակյանը։
«Այս ֆիլմը բացառիկ այն ֆիլմերից է, որն ամենաժամանակակից կինոլեզվով աշխարհին է ներկայացնելու հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց Ցեղասպանության ցավը կրող Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը»,- նշում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան