«Կամանդիր, հանգիստ, հանձնվել ա Նիկոլը». Հանրապետության հրապարակում ձերբակալեցին «Փաշինյանին»
Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում»-ը իրականացրեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրազեկման իր հերթական՝ թեմատիկային մատուցմամբ յուրահատուկ ակցիան։
«Դարձյալ այսօր՝ ժամը 11:30-ին ՀՀ գլխավոր դատախազությանը բողոք է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին մեր պահանջի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի դրսևորած գործողության դեմ (քննիչը գրությամբ հայտնել է, որ պահանջի լուծումը հետաձգվել է, բացի այդ հրաժարվել է տրամադրել նաև տեղեկություն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը նշված քրեական գործով հարցաքննվել է, թե՝ ոչ)»,- հայտնել են «Ազատագրական շարժում»-ից։
Ակցիայի մասնակիցները կրում են Նիկոլ Փաշինյանի նկարներով դիմակներ ու հայտարարում, թե իրենք են Նիկոլ Փաշինյանը և իրենց կարող են ձերբակալել։
«Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և ի վերջո պետք է ձերբակալի։ Ակցիայի նպատակը սա է», -լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանի դիմակով ակցիայի մասնակիցը։
«Պարոնայք ոստիկաններ, ձերբակալեք Նիկոլին»,- ասում են ակցիայի մասնակիցները։
Հենց այդ պահին Փաշինյանի նկարով դիմակով քաղաքացիներից մեկի հետևից սկսեցին վազել ոստիկանները։ Ի վերջո նրանց հաջողվեց բռնել նրան։
«Կամանդիր, հանգիստ, հանձնվել ա Նիկոլը»,- ոստիկաններին դիմելով՝ ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի նկարով դիմակներ կրած քաղաքացիներին, նաև փաստաբան, շարժման հակամարգող Արա Զոհրաբյանին ու այլ քաղաքացիների։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին