Արթուր Վանեցյան. Ոստիկաններն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում մեր երկրում
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր առաջնորդած երթի ընթացքում ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց՝ բոլորը ողջունում են պայքարի դուրս եկած քաղաքացիներին, ոստիկանական ուժերը չեն խոչընդոտում բողոքի գործողություններին։
«Եկեք փաստենք, որ ոստիկաններն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում մեր երկրում, սթափ գնահատում են իրավիճակը։ Հարգելի հայրենակից, եկեք փաստենք, որ սա մեր բոլորի, մեր հայրենիքի, Հայաստանի հաղթանակն է։ Միացիր հաղթական արշավին այսօր ժամը 15։30-ին եղիր Ֆրանսիայի հրապարակում»,-ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը հորդորեց մի կողմ թողնել բոլոր գործերն ու գալ հանրահավաքին, քանի որ ավելի կարևոր գործ, քան հայրենիքի համար պայքարն է, քան հայապահպանությունն է, չկա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ առան ԱԳՆ շենքի դիմաց՝ ողջունելու պայքարին աջակցություն հայտնած դիվանագետներին
- Քաղաքացիները փակել են Հաղթանակի կամուրջը
- Քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան
- Փակ է Կիևյան կամուրջը