Արթուր Վանեցյան. Մենք մի բռունցք ենք, ուժ ենք, բայց ԱԺ շենքը գրոհելու նպատակ չունենք
«Մենք շատ-շատ ենք։ Մեր պայքարը շարունակելու ենք ու անպայման հաջողություն ենք ունենալու»,-Ֆրանսիայի հրապարակից դեպի ԱԺ երթի մեկնարկին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Իսկ մինչ այդ նա երթի մասնակիցներին հիշեցրեց, որ այսօր ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հայտարարություններ են տարածել, իբր պայքարի մասնակիցները պատրաստվում են գրոհել ԱԺ շենքը։
«Մենք մի բռուցք ենք, ուժ ենք, բայց մենք որևէ կերպ նման նպատակ չունենք։ Ինչո՞ւ են նման հայտարարություն տարածել, որպեսզի կարողանան պահել այն մարդկանց հոսքը, որ գալիս ու միանում են համաժողովրդական շարժմանը, փորձելու են անպայման սադրել։ Խնդրում եմ բոլորը շատ ուշադիր լսեն։ Որևէ մեկը ինքնագլուխ որևէ քայլի չի գնում։ Եթե շարքերում նկատում եք մարդկանց, որ փորձում են սադրել, ասում են, պետք է գնանք էս շենքը գրավենք, քայլեր ձեռնարկենք, այդ մարդկանց անմիջապես հանձնում եք ոստիկաններին»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Դիմելով ԱԱԾ-ին ու ոստիկանությանը՝ Վանեցյանը հայտարարեց, շարունակում են խաղաղ անհնազանդության ակցիաներն այնքան ժամանակ, մինչև հասնեն նպատակին։
«Հիմա երթով շարժվում ենք դեպի ԱԺ, ընթացքում լսում եք կազմակերպիչներին։ Ինքնագլուխ քայլերով փչացնելու եք պայքարը։ Շարքի դիմացից գնում է ընկեր Իշխան Սաղաթելյանը»,-ասաց Վանեցյանը։
Դրանից հետո առաջարկեց բռունցքները բարձրացնել ու հայտարարել, որ պահանջատեր են, հասնելու են իրենց նպատակին։
Երթի մեկնարկից առաջ մասնակիցները վանկարկեցին «առանց թուրքի Հայաստան» ու շարժվեցին խորհրդարանի շենք «Զարթիր, Լաո» երգի ներքո։
Հարակից հրապարակումներ`
- Իրեն հարգող ցանկացած երկրի վարչապետ հրաժարական կտար. Արմեն Ռուստամյան
- Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները շարժվում են դեպի ԱԺ շենք
- Իշխան Սաղաթելյանն ընթեցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը
- Ով համաձայն է իմ Հայաստան-Արցախ աշխարհում թուրքի հետ ապրի, թող գնա Բաքվում Ալիևի հետ ապրի. Պատերազմի մասնակից
- ԱԱԾ-ն և ոստիկանությունը հայտարարություններ են տարածել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան