Քաղաքական 17:05 04/05/2022 Հայաստան

Տղերք ջան, շնորհակալ եմ, որ դուք հայ եք մնացել, չնայած նրան, որ Նիկոլը փորձել է ձեզանից ենիչերներ պատրաստել. Արմեն Աշոտյանը՝ ոստիկաններին

Հայելի մամուլի ակումբուն ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը դիմեց ոստիկաններին և անդրադարձավ քաղաքական զարգացումների որոշ դրվագների:

Հմա Նիկոլը տղամարդ լիներ, մի սիրուհի ունենար, բերեր ձեր մոտ ոստիկանապես դնե՞ր, կրակը հո չե՞նք ընկել

«Բոլորդ տեսել եք այն դաժան կադրերից, որոնք արձանագրվել են ցույցերի ցրման ժամանակ: Տեսել եք ոտնձգություններ լրագրողների նկատմամբ, տեսել եք, թե ինչպես են, դիմակավոր, այսպես ասած, ապօրինի ծառայություն իրականացնողները, իմ տեղեկություններով՝ որոշ օլիգարխների հաստավիզ լակոտները ժողովրդի վրա ձեռք բարձրացնում: Տեսել եք, թե ինչպես են որոշ պահնորդական մասնավոր ընկերությունների ախրաննիկներին վարձել, որովհետև ոստիկանական ուժերը չեն հերիքում, որովհետև իրենք չէին կանխատեսել, որ այս բողոքի ակցիաները քաղաքականից կվերածվեն ժողովրդականի:

Այս ակցիաները ո՛չ հանրապետականներին են, ո՛չ դաշնակցականներին են, ո՛չ քոչարյանականներինն են , ո՛չ էլ՝ վանեցյանականներինը, այլ ժողովրդինն են: Քանիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ ընդդիմությունն ընդամենը աշխատուժ է ընդամենը, կազմակերպիչ է, շարժիչ է, բովանդակությունը ժողովուրդն է: Շարժիչն այն ուժերն են, որոնք ունեն ռեսուրսներ կազմակերպելու, պայց բովանդակությունը, պահանջատիրությունը, ոգին ձերն է սիրելի հայրենակիցներ: Ես ողջունում են բոլոր մարդկանց՝ պատշգամբներից ողջունողներից սկսած, մինչև ֆիզիկապես ցույցերին մասնակցողները:

Վայ էն պետությանը, որի համար ոստիկանությունը հարազատ զավակ է, իսկ բանակը՝ խորթ: Վայ էն ժողովրդին, որը հանդուրժում է մի ղեկավարի, որը ոստիկանությունը ուժեղացրել է իսկ բանակը թուլացրել: Ակնհայտ է, երբ համեմատում ենք, տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանին ինչ է հետաքրքրում: Նրան ավելի շուտ հետաքրքրում է ներսում ուժի միջոցով իշխանություն պահելը, քան դրսի դեմն առնելը, հակառակ դեպքում այս 1.5 տարվա ընթացքում կտեսնեինք բանակի հզորացումը, վերականգնումը, համալրումը նոր սպառազինությամբ: Դրա փոխարեն տեսնում ենք, թե ինչպես է նա փորձում կաշառել և գնել ոստիկաններին՝ պարգևավճարներով, արտոնություններով և կոչումներով:

Ես հարյուրավոր ոստիկաններ եմ տեսել այս ընթացքում և ի պատիվ նրանց պետք է ասեմ, որ երթի ժամանակ մեզ ուղեկցում են և քթի տակ ասում են՝ «առանց Նիկոլ Հայաստան»: Ձեռքի շարժում չեն անում, որ չվառվեն, բայց «Առանց թուրքի Հայաստան» ասող տղերք տեսել եմ: Տեսել եմ տղերքի, որ հրաման են կատարում, բայց իրենց աչքերից ներողությունը թափվում է, քանի որ ստիպված են դա անում: Տղե՛րք ջան, շնորհակալ եմ, որ դուք հայ եք մնացել, չնայած նրան որ Նիկոլը փորձել է ձեզանից ենիչերներ պատրաստել՝ կտրելով ձեզ ընտանիքներից, երեխաներից, ձեր ուղեղը լվացնելով և դարձնելով անձնական օգտագործման գվարդիա: Ձեր ճնշող մեծամասնությունն այդպսիսն չի դարձել, ինչպես ընկերս՝ Էդուրադ Շարմազանովն օրեր առաջ շատ դիպուկ արտահայտվեց՝ «ոստիկանը մերն է, պոլիցայը՝ Նիկոլինը»:

Այս ընթացքում մենք տեսանք նաև այդպիսի պոլիցայներ, մանկուրդներ, որոնք պատժվելու են՝ օրենքի և բարոյականության ողջ ուժով՝ ժողովրդի դեմ սանձարձակ լկտիությունների և վայրագությունների համար: Բայց մենք տեսանք նաև հազարավոր կարգին հայ տղերք, որոնք այս հող ու ջրի տղերք են, որոնք մեր հետ միասին մեկ հայրական տանիքի տակ են ապրում, որը կոչվում է Հայաստան: Իրականության մեջ և՛ ցուցարարները, և՛ ոստիկանները միևնույն ժողովրդի երկու եղբայրական հատվածներ են, որոնց մեջ կռիվ է գցել մի պառազիտ տնվոր, որի անունն է Նիկոլ: Նա եկել է մեր տան մեջ և հարազատ եղբայրներին կռվացնելով իր իշխանությունը պահել:

Սիրելի ոստիկաններ, ձեզ խնդրում եմ՝ այն ճակատագրական X պահին ժողովրդի վրա ձեռք չբարձրացնեք: Մի կող թողեք ձեր վախերը, քանի որ իրականում դուք կոչվա եք պետությանը ծառայելու, ոչ թե Նիկոլին: Դուք Նիկոլի անձնական պահպանության բանակը չեք, դուք ժողովրդին պահպանելու և պաշտպանելու համար եք: Հո կրակը չենք ընկել ,որ Նիկոլը և ձեր պետը համադասարանցիներ են: Հմա Նիկոլը տղամարդ լիներ, մի սիրուհի ունենար բերեր ձեր մոտ ոստիկանապես դներ, կրակը հո չե՞նք ընկել, որ Նիկոլի սիրուհին ձեր ոստիկանապետն էր լինելու: Մի դարձեք պատանդը Նիկոլի անձնական կապերին: Պարո՛ն ոստիկանապետ, դուք ծառայել եք այդ համակարգում  նաև մեր իշխանության օրոք, բարի եղեք վերադառնալ ձեր բուն պարտականություններին: Մոռացեք, որ դուք ինչ-որ բանով պարտական եք Նիկոլ Փաշինյանին: Չգիտեմ ձեր համատեղ սովորելու ընթացքում ի՞նչ է եղել, որ Նիկոլը ձեզանից վախենում է, կամ վստահում, բայց վստաաբար դուք ավելի ուժեղ տղա եք քան Նիկոլը, հետևաբար մի թողեք, որ թուլամորթը ձեզ կառավարի, մի թողեք, որ նա ձեզ օգտագործի, ու դուք ձեր հետագա գերդաստաններով պատմության մեջ մտնեք որպես արյունալի ոստիկանապետ, որպես արյունապետ, Նիկոլի ձեռքը չդառնաք խամաճիկ , պարոն ոստիկանապետ»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Ծիծաղելի է, որ Ալենչոն կամ նրա նման ոչնչությունը կարող է հաթաթա տան ին-որ մեկին

Անդրադառնալով ԱԺ-ի դիմաց ՔՊ պատգամավորների նկարնորեվ ուսապարկերի ակցիային իշխանության ունեցած արձագանքին՝ Աշոտյանն ասաց.

«Իշխանության ներկայացուցիչների ռեակցիաները ցույց են տալիս, որ դրանք ադեկվատ չեն, նրանք անասնական վախի մեջ են: Ցինիզմը վախի հետևանք է: Քանի որ երբ նայում ես նույն ալենչոյի, կամ մնացած ոչնչությունների պահվածքին, ապա հասկանում ես, որ իրենց միակ հույսն այն է, որ իրենց ժողովրդից միայն կփրկի ոստիկանությունը: Պատմությունը բազմաթիվ ուժեղ տղերք գիտի Հռոմեական կայսրություններից սկսած մինչև Արաբական խալիֆայություն: Այդպիսի կիլկեկից չէ, որ պահածո են սարքել պատմության ընթացքում: Ուստի շատ ծիծաղելի է, որ Ալենչոն կամ նրա նման ոչնչությունը կարող է հաթաթա տան ին-որ մեկին:  Պարզ է, որ այդքան չկան, ուղղակի այդ պահին պաշտպանված են պետական որոշակի անձնական նապատակներին ծառայեցվող մեխանիզմներով»:

Սա թարս խիար է դառնալու և խցանի համապատասխան  բնական բացվածքներով բոլոր խիյարներին

Արմեն Աշոտյանն արձագանքեց նաև ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հայտարարությանը, թե  պատերազմի ընթացքում ընդդիմությունը չի օգնել բանակին:

«Տո ստի… թե ընդդիմությունը չի օգնել: Նա նման բան է ասում այն քաղաքական ուժերին, որոնց մի մասը ջոկատներ է կազմել ու զոհեր է տվել, նրանց, որոնք զորակոչվել են, կամ կամավորական գնացել ու զոհվել են, ովքեր առաջին իսկ պահից հայտարարել են, որ թողնում են քաղաքական պայքարը և կանգնում են պետության կողմքին: Սա թարս խիար է դառնալու և խցանի համապատասխան  բնական բացվածքներով բոլոր խիյարներին»



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}