Իրեն հարգող ցանկացած երկրի վարչապետ հրաժարական կտար. Արմեն Ռուստամյան
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խնբացության պատագամաոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել են՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը և այդ նպատակով են, որ այստեղ են։
Այնուհետև Ռուստամյանն ընթերցեց այդ պահանջը.
«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, տապալելով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացում հայկական շահերը պաշտպանելու գործը, բերել է պատերազմ ու պարտություն։
Խոստովանել է, որ կարող էր կանխել պատերազմն ու խուսափել հազարավոր զոհերից, բայց չի արել։
2021 թ. հունիսին խոստացել է 1-2 ամիս անց վերադարձնել գերիներին, բայց մինչ օրս գերիներ ունենք։
Իր նախընտրական ծրագրով խոստացել է, որ վարելու է Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման քաղաքականություն ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման միջոցով։ Պնդել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո, առաջնահերթ է համարում Արցախի տարածքների դեօկուպացիան, սակայն փաստացի իրականացնում է Ղարաբաղն Ադրբեջան է և վերջ քարոզն ու պաշտպանում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման՝ այն է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու թուրք-ադրբեջանական տեսակետը։
Խոստացել է տնտեսական թռիչքաձև աճ, բայց աճում են պետական պարտքը, աղքատությունը, գները և մահերը։
Չի կատարել բազմաթիվ խոստումներ, որոնցից վերջինը ողբերգական ավարտ ունեցավ։
Պադավատապետության դեմ խոսացող, կարմիր լույսի տակ իր ավտոշարասյան կանգնեցնելն ու հետիոտներին զիջելը որպես ձեռքբերում ներկայացնող Փաշինյանի ավտոշարասյունը սպանեց կնոջը և իր դեռ չծնված երեխային։
Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ ու պետք է հրաժարական տա»։
«Այս հարցերից ցանկացածի առկայությունը փաստելու պարագայում իրեն հարգող ցանկացած երկրի վարչապետ հրաժարական կտար։ Հիմա պատասխան կա՞ այս պահանջին, թե՞ ոչ»,- ասաց Ռուստամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները շարժվում են դեպի ԱԺ շենք
- Իշխան Սաղաթելյանն ընթեցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան