
Գեղամ Նազարյան. Սա Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվեց Արցախի 44-օրյա պատերազմում, ԱԺ դիմաց տեսածը ներկայացնում է ուղիղ եթերում։
«Հարգելի հայրենակիցներ, գնում ենք ԱԺ նիստին ու բախվում ենք հետևյալ տեսարանին։ Նայեք։ Սա Դեմիրճյան փողոցն է։ Սա Նիկոլ Փաշինյանի վախի դրսևորումն է։ ԱԺ-ն տեսեք՝ ինչ ձևով է փակվել։ Ինքը հերթական մեղքն է գործում նաև այս ոստիկանների առջև։
Սա ամոթ է Հայաստանի, Երևանի, մեր հայրենիքի համար։
Ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանի աջակիցներին՝ է՞ս եք դուք։ Բա ասում եք, ժողովուրդը ձեր կողքին է։ Այս ոստիկանների գործը հանցագործներին, թմրամոլներին, գող-ավազակ բռնելն է»,-ասաց Նազարյանը։