Թուրքական 430 հազարանոց բանակում պրոֆեսիոնալների թիվն առաջին անգամ գերազանցել է ժամկետային զինծառայողների թվին
Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողների թիվն առաջին անգամ գերազանցել է ժամկետային զինծառայողների թիվը՝ հասնելով բանակի կանոնավոր զորքերի 55%-ին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Cumhuriyet թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության 2021թ.-ի զեկույցը:
Cumhuriyet-ը մեջբերել է պաշտպանության նախարարության տվյալները, ըստ որոնց՝ եթե 2017 թվականին պրոֆեսիոնալները կազմում էին թուրքական բանակի անձնակազմի 38%-ը կամ 156 հազար մարդ, ապա 2021 թվականին այդ ցուցանիշը հասել է 55%-ի կամ 216 հազար զինվորականի։ Նշված ժամանակահատվածում զորակոչված զինծառայողների թիվը 259 հազարից նվազել է մինչև 175 հազար։
Թերթն ուշադրություն է հրավիրում նաև հինգ տարում թուրքական բանակի թվաքանակի կրճատման վրա, 2017թ.-ի 453.000 զինվորականից այն հասել է 430.000-ի։
Թուրքիայի զինված ուժերը թվաքանակով և մարտական կազմով երկրորդն են ՆԱՏՕ-ում ԱՄՆ զինված ուժերից հետո։ Դրանք բաղկացած են երեք տեսակի զորքերից՝ ցամաքային, օդային և ռազմածովային ուժեր։ Թուրքիայի ժամանակակից զինված ուժերի կազմավորումը տեղի է ունենում համաձայնմշակված ծրագրի, որը հաշվարկված է մինչև 2033թ.:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն և Թուրքիան պայմանավորվել են «առանց նախապայմանների» շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Թուրքիայի պաշտպանության նախարարը Հունաստանին մեղադրում է բարիդրացիության ոգին խախտելու և սադրանքների մեջ
- Թուրքիան հրաժարվել է մասնակցել Հունաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
- Թալիբների հետ Կատարի և Թուրքիայի բանակցությունները փակուղի են մտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան