Թուրքիան Սիրիայում սպանել է PKK-ի 24 անդամի
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում սպանել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ավելի քան 20 անդամի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Մենք վնասազերծել ենք Քրդական աշխատավորական կուսակցության 24 անդամի, որոնք հարձակվել են մեր զինվորականների վրա Սիրիայի հյուսիսում՝ «Ձիթենու ճյուղ» գործողության տարածքներում»,-ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Ապրիլի 18-ին Անկարան նոր ռազմական գործողություն է սկսել Իրաքում PKK-ի դեմ, որի ընթացքում սպանվել են այդ կազմակերպության ավելի քան 60 անդամ։
Հարակից հրապարակումներ`
- Վարուժան Գեղամյան. Թուրքիայի համար միջազգային փաստաթղթերը, հաստատված սահմանները ոչինչ են
- ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Սիրիայի քրդական ուժերին՝ «աջակցություն ահաբեկչությանը»
- 193 հազար սիրիացի Թուրքիայի քաղաքացիություն է ստացել
- Սիրիան իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իսրայելի հրթիռային հարվածներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան