Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում. Իշխան Սաղաթելյան
«Անդրանիկ Քոչարյանը դեռ չի հասկանում, որ ինքն այլևս իշխանություն չունի այս երկրում, իշխանությունը ժողովուրդն է և առաջիկա օրերին իրենք դա իրենց մաշկի վրա կզգան, եթե դեռ չեն հասկացել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին, որը կոչ էր արել ԱԱԾ-ին հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՊՆ-ին:
Ի.Սաղաթելյանի խոսքով, սա իշխանության խուճապի արդյունք է։
«Ես էլ ԱԱԾ-ին հանձնարարում եմ, որ զբաղվի դավաճաններով, ովքեր մեր պետության համար լուրջ սպառնալիք են», - ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։