Կարեն Վրթանեսյան. Արդյոք այս իրավիճակը հնարավոր է փոխե՞լ։ Այո, հնարավոր է
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Նրանք, ովքեր անկեղծորեն արդարացնում են Նիկոլի պաշտոնավարումը «նախկին-ներկա» ծամծված դիսկուրսով, իրականում հավատում են, որ «սենց էլ մնա, վատ չի»։
Խնդիրն այն է, որ «սենց» չի մնալու, վատանալու է, ընդ որում արագացմամբ է վատանալու։
Վտանգը չգիտակցելու հիմքում սակայն ավելի խորը խնդիրներ են։
Այս պահին խնդիրն այն է, որ այդ մարդիկ ու նույնիսկ Նիկոլի հեռանալը պահանջող ընդդիմադիրներից շատերը չեն ընկալում մեր երկիրը որպես օկուպացված։
Խնդիրն այն է, որ նույնիսկ «Նիկոլ՝ դավաճան» գոռացողների 70–80 տոկոսը չեն կարող հստակ, առանց էմոցիաների հիմնավորել, թե Նիկոլն ինչու է դավաճան, թեպետ ինտուիտիվ զգում են, որ դրա արարքներն իսկապես դավաճանական են։
Բայց սա էլ հետևանք է ավելի խորը խնդրի...
Գիտե՞ք ինչու ազգային ուժերի ասելիքը չի հասել ու չի հասնում նույնիսկ ազգայնականներից շատերին։
Որովհետև այդ ասելիքը՝ այդ բովանդակությունը, 1994-ից ի վեր չի ձևակերպվել, չի ստեղծվել, չի տարածել։ Նարատիվներ և օրակարգեր ձևակերպելու ու թիրախային լսարաններին հասցնելու խնդիր երբևէ չի դրվել, հետևաբար ռազմավարություն երբևէ չի մշակվել, հետևաբար նաև համակարգված, հետևողական աշխատանք չի տարվել։
Փորձեր արվել են, բայց ավելի շատ՝ «խղճի հանգստության» համար, իսկ ավելի հաճախ՝ իշխանություններից «ռազմահայրենասիրական դաստիարակության» թեմայով ֆինասնավորում քերելու համար, այլ ոչ թե այդ աշխատանքի անհրաժեշտությունը գիտակցելով։ Եզակի մարդիկ կային, որ փորձում էին ազգային թևի նարատիվները ձևակերպել, հստակեցնել...
1994-ից ի վեր ազգային ուժերի ասելիքը ձևավորվել է զուտ այսրոպեական, իրադարձային օրակարգերով։
Հենց այդ պատճառով էլ Հայաստանում, ինչպես նկատել եք, դեռ 2016-ի ապրիլ-մայիսից օրակարգերը թելադրում են նիկոլականները, սորոսականներն ու «մսրա ծռերը»։ Իսկ 2020-ից այս կողմ՝ նաև ադրբեջանցիներն ու թուրքերը։
Արդյոք այս իրավիճակը հնարավոր է փոխե՞լ։ Այո, հնարավոր է։
Արդյոք դրա ժամանակը կա՞։ Ենթադրենք չկա, բայց ի՞նչ եք առաջարկում, հանձնվե՞լ։ Կրոնափոխ ու ազգափոխ լինե՞լ։ Դառնալ «ստրկահայաստան» նախագծի անլեզու մասնակի՞ց։
Ես չեմ հանձնվելու անկախ պահի անհաջողություններից, անկախ կորուստներից, որովհետև հստակ գիտակցում եմ, որ հանձնվելը մեր իրավիճակում նշանակելու է ազգի վերջնական բնաջնջում։
Ինչ էլ անելու լինենք, սկզբում պիտի լինի խոսքը՝ ասելիքը։ Եթե ազգային ուժերը հստակ ասելիք չունեն, եթե իրենց չեն լսում նույնիսկ ազգայնականները (կապ չունի, գիտակցո՞ւմ են, որ ազգայնական են, թե ոչ), ապա որևէ հույս չկա, որ իրենք կկարողանան իրենց շուրջ մոբիլիզացնել անհրաժեշտ թվով մարդ հայկական պետականությունը փրկելու, հզորացնելու ու արդիականացնելու համար։
Սա աշխատանք է, որը պիտի արվի անկախ ամեն ինչից, առանց որի հաջորդ քայլերը չեն լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Շարժումն իսկապես լիքը խնդիրներ ունի, բայց արդեն լրջորեն անհանգստացնում է իշխանություններին
- Կարեն Վրթանեսյան. Մենք պարտվել ենք 2018-ի ապրիլից շատ ավելի վաղ, առաջին հերթին ասելիքի դաշտում
- «Խաղաղություն» դրոշով մեզ տանում են կործանարար պատերազմի. Կարեն Վրթանեսյան
- Կարեն Վրթանեսյան. Ջահերով երթը եզակի շանս էհոգեբանորեն պատրաստելու համազգային համախմբման
- Կարեն Վրթանեսյան. Այսօր ազգային մտավորականի տեղը հենց փողոցում է
- Ալիևը հասավ տասնամյակների իր մուրազին. Կարեն Վրթանեսյան
- Կարեն Վրթանեսյան. Երեկվա ցույցին գնացել էինք 2 կարևոր ուղերձ փոխանցելու
- Կարեն Վրթանեսյան. Այս օրը կարող է դառնալ երկար, դժվար, բայց կարևոր ճանապարհի սկիզբը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին