«Հրապարակ». Իշխանությունը Pegasus-ով փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին․նրանք բացում են հղումն ու ընկնում ԱԱԾ-ի ծուղակը
«Հրապարակ» թերթը գրում է․
«Տեւական ժամանակ է՝ ՀՀ իշխանությունը Pegasus լրտեսական ծրագրով փորձում է գաղտնալսել ընդդիմադիրներին եւ ոչ միայն։ Հասարակական-քաղաքական գործիչների հեռախոսներին ծրագիրը հաղորդագրության տեսքով ֆայլ է ուղարկում, եւ եթե բաժանորդը բացում է նամակը, ծրագիրը մեխանիկորեն ներբեռնվում է հեռախոսի մեջ, ու տվյալ գործիչը հայտնվում է իշխանությունների դիտակետում։ Հեռախոսը վերածվում է տեսագրող, ձայնագրող, ինֆորմացիա փոխանցող սարքի։
Վերջին օրերին ընդդիմադիրներից ոմանց այդ ծրագիրն ուղարկվում է Hraparak.am-ի լինքի տեսքով։ Ընդդիմադիրները մեր լրատվամիջոցի լինքերով հաղորդագրություններ են ստանում, հետաքրքրված բացում են եւ ընկնում ԱԱԾ-ի ծուղակը։ Նրանք ընդամենը պետք է զգուշանան՝ Hraparak.am-ի նյութերի լինքերով sms-ները չբացեն, այլ ուղիղ մուտք գործեն մեր կայք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է