Ճապոնիայում երեխաների թիվը ռեկորդային նվազագույնի է հասել
Ճապոնիայում երեխաների թիվը կրճատվել է՝ հասնելով ամենացածր մակարդակի 1950-ից ի վեր, երբ սկսել են նման վիճակագրություն վարել։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ապրիլի 1-ի դրությամբ երկրում մինչև 14 տարեկան աղջիկների թիվը կազմում է 14,65 միլիոն, տղաներինը՝ 250 հազարով պակաս, քան մեկ տարի առաջ, ասվում է չորեքշաբթի օրը հրապարակված Վարչական գործերի և հաղորդակցությունների նախարարության զեկույցում։ Այն համընկնում է մայիսի 5-ին նշվող ազգային տոնի՝ Երեխաների պաշտպանության օրվա հետ։
Նշվում է, որ երկրի մինչև 14 տարեկան փոքրիկ քաղաքացիներն այժմ կազմում են բնակչության ընդամենը 11,7%-ը։ Ճապոնիան այս ցուցանիշով ամենացածր տեղն է զբաղեցնում 40 միլիոնից ավելի բնակչություն ունեցող 35 երկրների շարքում։
Երկրում երեխաների թիվը 1982 թվականից ի վեր անշեղորեն նվազում է։ Վերջին տարիներին համաճարակի պատճառով ծնելիության մակարդակն ավելի է նվազել։
Ճապոնիայի բնակչությունը, ներառյալ երկրում մշտական հիմունքներով բնակվող օտարերկրացիները, 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում կրճատվել է 644 հազարով՝ հասնելով 125,5 մլն-ի: Այդ գործընթացը նկատվել է բոլոր տարիքային կատեգորիաներում, բացառությամբ տարեցների:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ 65 տարեկանից բարձր տղամարդկանց և կանանց թիվը մեկ տարվա ընթացքում աճել է գրեթե 190 հազարով՝ հասնելով 36,2 միլիոնի, ինչը կազմում է Ճապոնիայի ընդհանուր բնակչության մոտավորապես 29%-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան