Մեր ակցիան որևէ քաղաքական ուժի կողմից կազմակերպված չէ. Շենգավիթում կան փակ փողոցներ
Շենգավիթում քաղաքացիները մեքենաներով փակել են ճանապարհը։ Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ իրենց ակցիան կազմակերպված չէ որևէ քաղաքական ուժի կողմից, այլ կազմակերպել են հենց իրենք, քանի որ դեմ են ներկա իշխանություններին, դեմ են, որ երկիրը հանձնեն թուրքերին, ադրբեջանցիներին։
«Ովքեր դեմ են են այս ակցիային, իրենք կողմ են, որ մեր երկիրը հանձնվի թշնամուն, նոր զոհեր ունենանք, Երևանում քայլեն թուրքերն ու ադրբեջանցիները։
Մեր ակցիայի նպատակն է, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը՝ հիշեցնելով, որ պատերամից հետո կորցրել ենք Արցախի 70 տոկոսը, թշնամին Սև լճի տարածքում է։
Հարակից հրապարակումներ`
- «Տեր ենք մեր հայրենիքին». քաղաքացիները փողոց են փակել
- Քաղաքացիները փակել են Հաղթանակի կամուրջը
- Քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան
- Փակ է Կիևյան կամուրջը
- Փակ է Երևան-Արտաշատ մայրուղին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին