Ռուսաստանն արգելել է Ճապոնիայի վարչապետի մուտքը երկիր
Մոսկվան Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային, նրա կաբինետի անդամներին, ինչպես նաև խորհրդարանի պատգամավորներին ներառել է սև ցուցակում, հայտնել է ԱԳՆ-ն:
«Ֆումիո Կիսիդայի վարչակազմը սկսել է աննախադեպ հակառուսական արշավ, թույլ է տալիս անընդունելի հռետորաբանություն Ռուսաստանի Դաշնության դեմ, ներառյալ զրպարտությունն ու ուղղակի սպառնալիքները: Նրան արձագանքում են Ճապոնիայի հասարակական գործիչները, փորձագետներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք լիովին ներգրավված են մեր երկրի նկատմամբ Արևմուտքի դիրքորոշման մեջ», - ասված է հայտարարության մեջ:
Դիվանագիտական գերատեսչությունում նշել են, որ Տոկիոյի քայլերն ուղղված են բարիդրացիական կապերը քանդելուն, տնտեսությանը և Ռուսաստանի միջազգային հեղինակությանը վնասելուն։ Այս ամենը պատճառ է դարձել Ճապոնիայի 63 քաղաքացիների Ռուսաստան մուտքի անժամկետ արգելքի մասին որոշման ընդունմանը։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան Հարավային Կուրիլները որակել է որպես Ռուսաստանի կողմից «ապօրինի բռնազավթված»
- Ճապոնիան Հարավային Կուրիլները կանվանի «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին