«Ես ախպեր ունեմ զոհված, ճանապարհ չեմ բացելու». լարված իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թե մայրաքաղաքում, թե մարզերում ընթանում են անհնազանդության ակցիաներ։ Քաղաքացիները փողոցներ, միջպետական ճանապարհներ են փակում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Այս պահին փակ է Երևան-Սևան ճանապարհը։ Ոստիկանները քաղաքացիներին հորդորեցին բացել ճանապարհը, սակայն նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ խաղաղ ակցիա են իրականացնում և այդպես են իրենց բողոքն արտահայտում։ Այնուհետև նրանք սկսեցին վանկարկել «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։
Ոստիկաններից մեկը նշեց, որ նրանց գործողություններն իրավաչափ չեն, ցանկացած քաղաքացի ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, իսկ տվյալ պարագայում քաղաքացիներն իրենց գործողություններով մարդկանց իրավունքները սահմանափակում են։
Նրա խոսքով՝ եթե քաղաքացիները չենթարկվեն ոստիկանների օրինական պահանջին, ապա իրենք օրենքով սահմանված կարգով իրականացնեն համապատասխան գործողություն։ «Ոստիկանն իրավունք ունի իրականացնել հարկադրանք, այսինքն՝ քաղաքացուն Ա կետից տեղափոխի Բ կետ, վարչական բերման ենթարկի»,- նշեց նա։
Ոստիկանի խոսքից հետո ակցիայի մասնակցիները սկսեցին նորից վանկարկել՝ «Առանց թուրքի Հայաստան»։ Վանկարկումներից հետո ոստիկանները սկսեցին ուժ գործադրելով քաղաքացիներին հեռացնել ճանապարհից և բերման ենթարկել։
«Ես ախպեր ունեմ զոհված, ճանապարհ չեմ բացելու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, երբ ոտսիկանը փորձում էր նրան հրելով հեռացնել ճանապարհից։
Քաղաքացիներից մեկն էլ նկատեց, որ իրենք չեն պատրաստվում ճանապարհը բացել, երթով գնալու են Երևան՝ Ֆրանսիայի հրապարակ և միանան պայքարին։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ պաշտոն չի զբաղեցնելու, իսկ նոր կառավարությունում լինելու են պրոֆեսիոնալները. Մամիջանյան
- Արթուր Վանեցյան. Ոստիկաններն արդեն հասկացել են, թե ինչ է կատարվում մեր երկրում
- Փաշինյանը չի կարող երկու անգամ նույն գետը մտնել. Էդուարդ Շարմազանով
- Շուրջ 10 ուղղություններով անհնազանդության ակցիաներ են. Սաղաթելյան
- Արթուր Վանեցյանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ առան ԱԳՆ շենքի դիմաց՝ ողջունելու պայքարին աջակցություն հայտնած դիվանագետներին
- Մեր ակցիան որևէ քաղաքական ուժի կողմից կազմակերպված չէ. Շենգավիթում կան փակ փողոցներ
- «Տեր ենք մեր հայրենիքին». քաղաքացիները փողոց են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան