Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները շարժվում են դեպի ԱԺ շենք
Ֆրանսիայի հարապարակում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այժմ ընդդիմադիր պատգամավորները գնացել են Ազգային ժողով՝ փոխանցելու հանրային պահանջը՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ, չունի մեր պետությունը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա։
Նա նշեց, որ մինչ պատգամավորները խորհրդարանում են, իրենք առաջանում են դեպի խորհրդարան։
«Մենք որևէ շենք չենք գրավելու, սադրանքի չենք գնալու։ Շենք չենք գրավելու, որովհետև այլևս շենքերում այլևս իշխանություն չկա։ Իշխանությունը փողոցում է, իշխանությունը ձերն է»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանն ընթեցեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը
- Ընդդիմադիր պատգամավորներն ԱԺ մտնելու համար անցան ոստիկանական պատնեշի միջով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան