Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.4%
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. ապրիլը 2021թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 8.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.3%: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2022թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.9% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.3% հավելաճ):
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 1.9-2.5%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում:
Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան