ԱՀԿ. Աշխարհում ավելանում է այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել են «օմիկրոնի» տարբեր ենթատեսակներ
Այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարբեր ենթատեսակներ, աճում է։ Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ներկայացված COVID-19-ի շաբաթական համաճարակաբանական ամփոփագրում, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
««Օմիկրոն»-ի երեք ենթատեսակները BA.4, BA.5 և BA.2.12.1 ձեռք են բերել մի քանի լրացուցիչ մուտացիաներ: Համաձայն վիրուսի գենոմների տվյալների միջազգային բազայի՝ GISAID-ի, ԱՀԿ-ի և պետությունների տարածաշրջանային բաժանմունքների հաշվետվությունների, երկրների թիվը, որոնք հայտնում են այս երեք տարբերակների հայտնաբերման մասին, աճում է»,- ասվում է փաստաթղթում:
Միաժամանակ, ըստ ԱՀԿ-ի, կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել։ Մասնավորապես, ապրիլի 25-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում վարակվածների թիվն աշխարհում նվազել է 17%-ով, իսկ մահերի թիվը՝ նախորդ շաբաթվա համեմատ (ապրիլի 18-ից 24-ը) նվազել է 3%-ով։
Նշվում է, որ 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 500 միլիոն հաստատված դեպք և կորոնավիրուսից ավելի քան վեց միլիոն մահ:
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի նոր մուտացիա
- Ճապոնիայում հայտնաբերվել է «օմիկրոնի» նոր տեսակով վարակվելու առաջին դեպքը
- Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ
- ԳԱԱ. Ամենաթարմ տվյալներով՝ Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը
- Վիրուսաբանը գնահատել է «օմիկրոն»-ի մահացության աստիճանը.
- Իրանական երկու ընկերություն արտադրել են «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ
- «Օմիկրոն»-ի BA2 ենթատեսակն առավել վտանգավոր է, որն արդեն հայտնաբերվել է Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
- Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը
- «Օմիկրոնի» թաքնված ախտանիշները
- Գլխացավը՝ «Օմիկրոն»-ով վարակվելու ամենատարածված ախտանիշ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան