«Նիկոլ Փաշինյանը վախեցած է, իշխանությունը խուճապի մեջ է»․ Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, քայլերթի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցերին, ասաց, որ երեկվա անհնազանդության գործողությունները գնահատում է շատ լավ։
«Մեր ակցիաները կրելու են խաղաաղ բնույթ։ Մենք իրականացնելու ենք ակցիաներն այնքան ժամանակ, մինչև հանրության լայն շերտեր կմիանան պայքարին։ Հանրության աջակցությամբ մենք կկարողանանք հասնել մեր նպատակին»,- հայտարարեց Վանեցյանը։
Քաղաքական գործիչը միևնույն ժամանակ նկատել է, որ իշխանության շրջանում խուճապ կա։
«Նիկոլ Փաշինյանը վախեցած է, իշխանությունը խուճապի մեջ է»,- ավելացրեց նա։
Վանեցյանն արդյունավետ գնահատեց իրականացրած գործողությունները և որպես ապացույց ցույց տվեց հավաքված և քայլերթ իրականացնող ժողովրդին։
«Մենք գործողությունները չենք դադարեցնելու, ավելի հուժկու, ավելի ինտենսիվ ենք իրականացնելու»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան