Կարեն Վրթանեսյան. Այսպիսի քայլերը կամրապնդեն այն միտքը, որ օկուպացիոն վարչակարգը լեգիտիմ չէ, իսկ իրական իշխանությունը փողոցում է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Նիկոլը կարծես թե սկսում է հոգնեցնել նաև նրանց, ովքեր նույնիսկ պատերազմից հետո քիչ թե շատ չեզոք էին իր հանդեպ, ովքեր ազգային թեմաներով, այսպես ասած, «չեն տառապում», ովքեր իրենց «յանը քաշած» ապրում են։
Ավելին, վերջին 2–3 շաբաթում մի քանի դեպք եղավ, որ այս մտայնությամբ ծանոթ մարդիկ «յա, ի՞նչ, ուզում եք նախկինները գան» տիպի դեմոգոգիային իմ ներկայությամբ պատասխանում էին մոտավորապես այնպես, որ արդեն դեմ չեն «նախկինների վերադարձին», որովհետև Նիկոլն իր հիստերիկաներով և անկարողությամբ (իրենք անկեղծ հավատում են, որ Նիկոլը կուզեր պետության համար բան անել, բայց չի կարողանում) արդեն հոգնացրել է իրենց։
Հետաքրքիր միտում է։
Կարևորը՝ ընդդիմությունը հիմա այնպիսի բաներ չանի, որ էլի (բացասական իմաստով) առաջին պլան մղվի ու էլի հայտնվի նիկոլենց սնուցած հանրային ատելության թիրախում։
Չեմ հոգնում կրկնել, որ այդ սցենարը բացառելու համար շատ կարևոր է հստակ ուղերձներով անմիջական շփումը չկողմնորոշված մարդկանց հետ։ Այսօր ցանկացած քաղաքացի պիտի Ֆրանսիայի հրապարակ գալով հնարավորություն ունենա ազատ՝ առանց կաշկանդվելու, շփվելու քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի անդամների հետ։
Օրինակ՝ գուցե շատ նաիվ բան եմ ասում, բայց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների ԱԺ պատգամավորները կարող են քաղաքացիների ընդունելության ժամեր նշանակեն հենց այնտեղ, և պատգամավորական աշխատանքը հենց այնտեղ իրականացնեն։
Այսպիսի քայլերը մարդկանց գիտակցության մեջ աստիճանաբար կամրապնդեն այն միտքը, որ օկուպացիոն վարչակարգը լեգիտիմ չէ, իսկ իրական ու լեգիտիմ իշխանությունն այստեղ է՝ փողոցում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան