Ակբա բանկը վճարել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին
Ակբա բանկի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի բաժնետերերին 2021 թվականի ընթացքում ձևավորված շահույթից վճարվել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին:
2021 թվականին Ակբա բանկը Հայաստանում իրականացրել է 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով։
Իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի շուրջ 5200 բաժնետեր:
Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ:
Ավելին կարող եք իմանալ invest.acba.am կայքում:
Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր՝ A հարթակում: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Ակբա. Սուբսիդավորմամբ լիզինգ՝ սկսած փաստացի 0% տոկոսադրույքից
- Բանկային համակարգի առաջատար հարկատուն Ակբա բանկն է
- Ակբա բանկը կաջակցի «Երևանի Գինու Օրեր» փառատոնի կազմակերպմանը
- Ակբա Լիզինգ. Արագածոտնում հիմնվել են մրգերի գերինտենսիվ և ինտենսիվ այգիներ
- Ակբա բանկ. Հայաստանում հիմնվել է աշխարհի ամենաբարձրադիր օրգանական խաղողի այգին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան