Ավստրիան հրաժարվել է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով
Ավստրիան չի նախատեսում Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի դիմաց վճարել ռուբլով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։
«Մեր դիրքորոշումը պարզ է, մենք հավատարիմ ենք ռուսական կողմի հետ առկա համաձայնություններին և չենք վճարելու ռուբլով, մենք նման մտադրություն չունենք»,- ասել է Շալենբերգը։
Նա նաև պնդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր որոշումներով «հակառակ արդյունքների» է հասել՝ ՆԱՏՕ-ի երկրներին դարձնելով «ավելի համախմբված»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան