Հայաստանը չի լինելու ոստիկանապետություն․ Վարդևանյան
«Չորս ուղություններով պարալիզացրել ենք քաղաքը, այն պայմաններում, որ ոստիկանությունը որոշեց ոչ թե հարգել օրենքը, այլ խախտել այն՝ ամենակոպիտ , ամենախուժան, լկտի ձևով։ Բայց ի՞նչ եղավ, մենք կարողացանք հասնել մեր արդյունքին ամբողջությամբ»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Շաունակելով անդրադառնալ ոստիկանության գործողություններին և պահվածքին, նշեց, որ ոստիկանության որոշ ներկայացուցիչներ իրենց խուժանի պես են պահում։
«Էն ո՞ր ոստիկանն ա մտածում, որ իր հասակակից կամ տարիքով մեծ մարդու հետ կարա «արա»-ով խոսի։ Ուրեմն հստակ ուզում եմ տեղեկացնեմ, երբ առանց նիկոլ Հայաստանն իրականություն կդառնա, նախկին,թե ներկա, բոլոր ոստիկանները որոնք նման վարքագիծ են թույլ տվել, խուժանի պես են իրենց պահել , հեռացվելու են, դուրս են շպրտվելու համակարգից։ Դուք պետական պաշտոն չեք զբաղեցնելու»,- հայտարարեց Վարդևանյանը։
Նա տեղեկացրեց, որ որոշ դատախազներ այս օրերին գալիս են ասում են՝ «Ձեր հետ ենք, հուպ տվեք առաջ գնացեք, բայց հետո թաքուն տակից ծանուցագիր են ուղարկում,ասում են՝ «դե ասել են վերևից»։ Մենք ասում ենք՝ տղերք չի աշխատելու էտ բանը, որ հետո Նիկոլը գնա, գաք ասեք՝ «մենք տակից ասում էինք․․․», չի լինելու, դուրս եք շպրտվելու»։
Ինչ վերաբերում է, թե՝ ինչն է փոխվելու առանց Նիկոլ Հայաստանում, Վարդևանյանը նշեց, որ բալային համակարգը վերացնելու են։
«Ես ինքս մեքենայի ղեկին նստող մարդ եմ, ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը, ասում էր՝ «քաղաքացին տուգանքների մատերիալ չի», դրա փոխարեն ի՞նչ արեց․հերիք չի տուգանքները նույն ձև գռցնում ա, մի հատ էլ ավելացրեց բալային համակարգ։ Ուրեմն մենք բերելու ենք նախագիծ, որ բալային համակարգը վերացնենք ու վերացնելու ենք»։
Նա նաև նշեց, որ օրենսդրական հիմքեր են դնելու, որ կալանքը լինի բացառիկ միջոց։
«Հայաստանը չի լինելու ոստիկանապետություն։ Չի կարող այսպես լինել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեր պայքարն այլևս անցել է Նիկոլից անդին․ հայրենադարձ Կարեն Մկրտչյան
- Դիտավորյալ մեզ պառակտեց, որպեսզի տիրի Հայաստանին և իր միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը տիրեն Հայաստանին. Մրո
- Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. Փախնողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք
- Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ,ասեմ ավելին՝ միայն ընդդիմությունն էլ Հայաստան չէ․ Սոս Հակոբյան
- Արթուր Վանեցյան. Իշխան ջան, միայն մեկ մաղթանք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան