Արթուր Վանեցյանի գլխավորած երթը շարժվեց Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի առաջնորդած երթը Ֆրանսիայի հրապարակից շարժվեց Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ։
Բողոքի գործողությունների մասնակիցներն ակցիան մեկնարկեցին երգահան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության հնչյունների ներքո, բռունցքները վեր պահած։
«Հայ ազգ, ոտքի», «առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով հայրենասիրական, Արցախին նվիրված երգերի ներքո նրանք քայլում են։
Անցնող մեքենաներն ազդանշաններ արձակելով ողջունում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանուն Հայաստանի, Արցախի անվտանգության պայքարի դուրս եկած քաղաքացիներին։
Մարդիկ իրենց բնակարանների պատուհաններից, պատշգամբներից ողջունում են երթի մասնակիցներին, ի պատասխան վերջինները ծափահարում են նրանց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին