Թուրքիան ամենաբարձր գնաճ ունեցող վեցերորդ երկիրն է աշխարհում. Դավութօղլու
Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ գործող ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն իշխանություններին արտահերթ ընտրության կոչով է դիմել այն բանից հետո, երբ Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը հրապարակել է երկրում գնաճի ցուցանիշները։
Ermenihaber-ի փոխանցմամբ, Դավութօղլուն Twitter-ում արած իր գրառման մեջ շեշտել է, որ այժմ Թուրքիան ամենաբարձր գնաճ ունեցող վեցերորդ երկիրն է աշխարհում։
«Ըստ Թուրքիայի վիճակագրական կազմակերպության (TÜİK)՝ սպառողական գների ինդեքսով 70% և արտադրանքի գների ինդեքսով 122% գնաճով աշխարհում ամենաբարձր գնաճն ունեցող 6-րդ երկիրն ենք։ Արդեն միակ լավ լուրը, որը գնաճի դեմ ծնկի եկած, շարունակ թիրախները փոխող այս իշխանությունը կարող է տալ քաղաքացիներին, ընտրության լուրը կլինի», - գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան