«Ժողովուրդ». Ուժային կառույցների ղեկավար կազմը ուշադիր, շունչները պահած հետևել են Աղվան Հովսեփյանի ելույթին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը: Նիստին Աղվան Հովսեփյանը ուշագրավ հայտարարություններ արեց՝ նշելով, որ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ եթե հանկարծ փորձի բացակայել երկրից, իր որդիներն անմիջապես կկալանավորվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուժային կառույցների ղեկավար կազմը՝ Գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ԲԴԽ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն, ուշադիր, շունչները պահած հետևել են Հովսեփյանի ելույթին՝ սպասելով, թե իրենց էլ կանդրադառնա, սակայն Հովսեփյանը անդրադարձավ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, թե ինչպես է նա դիմել, որ Քննչական կոմիտեում քննիչ աշխատի, սակայն ստացել է մերժում:
Ավելի ուշ Աղվան Հովսեփյանին է դիմել Սասուն Խաչատրյանի հայրը` Արաբկիրի դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, սակայն նրա խնդրանքը ևս չի բավարարվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան