Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի
Իրանում ՌԴ-ի առևտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը հայտարարել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի, ինչն աննախադեպ է, գրում է ParsToday-ը։
Իրանում ՌԴ-ի առևտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ «2021 թվականին Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի»:
«Հաշվի առնելով Ռուսաստանի դեմ սահմանված աննախադեպ պատժամիջոցները, երկու երկրների միջև համագործակցության համար ավելի շատ դրդապատճառներ կան»,- ասել է Ջիգանշինը:
Նա հավելել է, որ երկու երկրները համագործակցության լայն շրջանակ ունեն նավթի, գազի, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության և տեխնոլոգիաների, մարդասիրական քայլերի, սննդի և գյուղատնտեսության ոլորտներում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին