«Ամոթ ձեր համազգեստին». Հաղթանակի կամրջից երթը շարունակվեց
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները Ֆրանսիայի հրապարակից դուրս են եկել և տարբեր ուղղություններով երթեր ու անհնազանդության ակցիաներ են իրականացնում։
Քաղաքացիների մի խումբ Հաղթանակի կամրջի մոտ շրջափակեցին ճանապարհը։
«Ներողություն ենք խնդրում անհարմարության համար»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Դիմելով պատ կազմած ոստիկաններին՝ նա ասաց. «Այս ճանապարահը փակում ենք նաև ձեր համար, մեր երեխաների, ծնողների համար, մեր երկրի համար, հետևաբար զերծ մնացեք ժողովրդի նկատմամբ բռնի ուժ կիրառելու ՔՊ-ի և Նիկոլի խելագար հրահանգներից»։
Այնուհետև Ի. Սաղաթելյանը ասաց. «Թող այս փողոցը ոստիկանները փակ պահեն, նորմալ շատացել են, տեսեք՝ քանի ավտոբուս են բերել, մենք գնանք ուրիշ փողոցներ պահենք»։
Սակայն այդ պահին ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև քաշքշոց սկսվեց, կարմիրբերետավորները բռնի ուժ գործադրեցին քաղաքացիների, նաև ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ։
«Ամոթ ձեր համազգեստին»,- ասաց մի կին՝ դիմելով ոստիկաններին։
«Հանգստացեք»,- արձագանքեց ոստիկաններից մեկը։
«Դուք հանգստացեք, դուք եք անհանգիստը»,- պատասխանեց կինը։
Ոստիկանները թևերից քաշքշեցին Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ով նույնպես մասնակցում է երթին։
«Այս բոլորն ընդամենն մեկ խելագարի անվտանգությունն են պահում, բայց վստահեցնում եմ, չեն կարող, ժողովրդի պայքարն անկասելի է»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ նախատեսված երթուղով շարունակում են իրենց քայլերթը, ճանապարհին որ փողոցն ուզեն, փակելու են։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Հայրենիքի ազատագրական պայքարը չի կարող հոգնեցուցիչ լինել
- Փաշինյանն աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքներում աճուրդի է հանել Հայաստանը. Աշոտյան
- «Մենք չենք հաշտվելու թուրքի հետ բարեկամություն մտքին». Երթի մասնակիցները միացման կոչ են անում
- Արթուր Վանեցյանի գլխավորած երթը շարժվեց Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ
- «Նիկոլը պետք է գնա». Քայլերթ՝ Մաշտոցի պողոտայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան