Մեզ սպասվում է նոր ցեղասպանություն, Արցախի, Հայաստանի լիարժեք կորուստ, եթե այս իշխանությունները մնան. Հուսիկ Արա
«Վեջապես շեղբը հասել է ոսկորին։ Երբ շեղբը հասնում է ոսկորին, հայը կանգնում է, իսկ երբ կանգնում է, նրան չես կարող ընկրկել»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ Հուսիկ Արան։
Նա նշեց, որ հայ ազգն ունի հազարամյակներից եկող հզոր հատկանիշ. «Կրիտիկական պահին ոչ թե նահանջում ենք, այլ կանգնում և մեր վճռական խոսնքն ենք ասում՝ մի քիչ ուշ, մի քիչ կորցնելով, մի քիչ ուշացումով, բայց կարողանում ենք անել»։
«Սա այս պահն է։ Ժողովուրդը չի նահաջելու, չի ընկրկելու մինչև իր ուզածին չհասնի»,- ասաց բանաստեղծը։
Հուսիկ Արան նշեց, որ այսօր դրված է Արցախից մնացած մի պատառը փրկելու, մի պատառ Հայաստանը փրկելու հարցը։
«Սա է։ Մենք այլ չար չունենք, ընկրկելու տեղ չունենք, և մենք փրկելու ենք։ Սա սոցիալական շարժում չէ, այստեղ հավաքված մարդիկ բարձր գիտակցություն ունեն, չեն եկել հացի, ստամոքստի, պաշտոնի կռիվ տալու, այլ փրկել Հայաստանը, Արցախը, փրկել հայ ժողովրդի գոյությունը թուրքական նոր ցեղասպանությունից։
Մեզ սպասվում է նոր ցեղասպանություն, Արցախի, Հայաստանի լիարժեք կորուստ, եթե այս իշխանությունները մնան։ Կամ նրանք ենք գնում իշխանությունից, կամ մենք ենք գնում պատմությունից, բայց քանի որ մենք պատմության հազարամյակներով եկել ենք, մնալու ենք, նրանք ենք գնալու իշխանությունից»,- ասաց Հուսիկ Արան։