Խոսքը գնում է Հայաստանի ղեկավարության հայտարարությունների մասով ընդդիմության ընկալման մասին ՌԴ ԱԳՆ
«Խոսքը ոչ թե եռակողմ համաձայնագրերին Հայաստանի ընդդիմության վերաբերմունքի մասին է, այլ՝ հանրապետության ղեկավարության հայտարարությունների ընկալման»,- ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
Ասուլիսի հարցուպատասխանից հատված է ներկայացվում ստորև:
Հարց-Մայիսի սկզբից Երևանում գործող ղեկավարության դեմ գործողություններ են բորբոքվել։ Պարզ է, որ Մոսկվան Հայաստանում տեղի ունեցողը գնահատում է որպես պետության ներքաղաքական գործ, բայց, այնուամենայնիվ, հայտնի է, որ բողոքի ակցիաները կապված են հայ-ադրբեջանական կարգավորման հետ, առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածությունների հանդեպ ունեցած անհամաձայնության հետ։ Ինչպե՞ս են երկրում տեղի ունեցող բողոքի գործողություններն ազդում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հաստատման, մասնավորապես՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի վրա։ Այս ամենը դիպչո՞ւմ է Մոսկվային՝ որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդի։
Ալեքսեյ Զայցև-Նախ, սա իսկապես Հայաստանի ներքին գործն է։ Մենք շահագրգռված ենք դաշնակից հանրապետության կայուն, անվտանգ և խաղաղ զարգացմամբ։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ երկրի ներքաղաքական կյանքի բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական և սահմանադրական դաշտում՝ ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակներում։
Ինչ վերաբերում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը գնում է ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին։
Այս առումով, ես ևս մեկ անգամ կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք անշեղորեն հավատարիմ ենք մնում ակտիվորեն նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ առաջին հերթին 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքման միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան