Առաջին անգամ Սպիտակ տան մամուլի քարտուղար կդառնա սևամորթ ԼԳԲՏ ներկայացուցիչը
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մայիսի 13-ին կլքի պաշտոնը՝ աշխատելով գրեթե մեկուկես տարի, հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմը:
Նշվում է, որ Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար կդառնա նրա ներկայիս տեղակալ Կարին Ժան Պիերը:
«Ես հպարտությամբ հայտնում եմ, որ Կարին Ժան Պիերը կդառնա Սպիտակ տան հաջորդ մամուլի քարտուղարը»,-ներկայացնելով նրան՝ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ նա կլինի պատմության մեջ առաջին սևամորթ ամերիկուհին և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչը, ով կզբաղեցնի այս պաշտոնը։ Ժան-Պիեռը ծնունդով ֆրանսիական Մարտինիկա կղզուց է և մեծացել է Նյու Յորքում, որտեղ ավարտել է Կոլումբիայի համալսարանը:
Ինչ վերաբերում է Պսակիին, ապա նա իր հրաժարականի հնարավորության մասին հայտարարել էր դեռ անցյալ տարվա մայիսին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա կսկսի շոու վարել Peacock հարթակում և կմասնակցի MSNBC կաբելային ցանցի տարբեր հաղորդումներում։
Փսակին ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում Սպիտակ տան և Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան