Հայ գյուղացիներ, ձեր երեխաներին սովորեցրեք մի բան՝ «եղեգան գրչով վրե՜ժ երգեցի, վրե՜ժ․․․»․Տիգրան Եղոյան
«Ժողովուրդ, ձեր հոգուն մեռնեմ, Վայոց ձորից մենք՝ գյուղացիներս, եկել ենք այստեղ, որ ասենք՝ Նիկո՛լ, գնա գրողի ծոցը։ Եկել ենք, որ ասենք՝ Վայոց ձորի Եղեգիսն արդեն սահմանակից է դարձել Թուրքիային։ Այն Թուրքիային, որը տենչում է հայի արյունը»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում հայտարարեք Վայոց ձորի բնակիչ Տիգրան Եղոյանը։
«Սիրելի հայեր, հայ ազգն իր առջև պետք է խնդիր դնի՝ տեր կանգնելու Արցախին ու Մեծ Հայքին, հավելեց Տիգրան Եղոյանը։Հավատացնում եմ՝ մենք բահը դրել ենք հողին, մեր պահ ենք տվել երեխեքին, եկել ենք այստեղ, որ ասենք՝ Նիկո՛լ, տունդ քանդվի։ Որ ասում էիր՝ 3 000 մետրի վրա՝ մեզ պե՞տք է այդ սարը։
Այո՛, այդ սարն է, որտեղից ջուրը պետք է գա գյուղացուն, որ իր հողը հերկի, իր դաշտին տեր կանգնի։Հայոց հողը չի մնա պարապ, պիտի հերկվի։ Հայ գյուղացիներ, ձեր երեխաներին սովորեցրեք մի բան՝ «եղեգան գրչով վրե՜ժ երգեցի, վրե՜ժ»»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Տիգրան Եղոյանը։
Հումորով նշելով Նիկոլի մտքերից, թե ո՞վ է լաոն, Եղոյանն ասաց․
«Այ մարդ հետաքրքիր է, էդ լաոն ո՞վ է։ Լաոն հայն է, ժողովուրդն է, այստեղ և հեռավոր սարերում նստած գյուղացին, որ ինձ ասում էր գնա՛, գնա՛, մեր ճիչը բարձրացրու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան