Բորսայում ռեպո գործարքների ցուցանիշն անցած տարվա համեմատ աճել է 114%-ով
Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի ապրիլ ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների նկատելի աճ։
Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է 65.2 մլրդ դրամ:
Բորսայից հայտնում են, որ պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը ապրիլին կազմել է ավելի քան 6,7 մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի ապրիլի համեմատ գրանցելով 34% աճ:
Առևտրի առարկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 43 գործարք։
Հայաստանի ֆոնդային բորսայի կորպորատիվ արժեթղթերի առաջնային աճուրդների հարթակում տեղաբաշխված կորպորատիվ պարտատոմսերի ծավալը կազմել է 3,8 մլրդ դրամ։
Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի ապրիլ ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 475.8 մլրդ դրամ, որը 1.5%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է 2․8 մլրդ դրամը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 255 գործարք։
Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը եղել է 99-ը։
Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 4․9 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի ապրիլի համապատասխան ցուցանիշը 114%-ով (ավելի քան 2 անգամ)։
Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազմապատիկ աճել է՝ հասնելով 84․5 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ ավելագել է 60%-ով՝ հասնելով 255.3 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 70 գործարք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան