Հասարակություն 12:43 06/05/2022 Հայաստան

GARoon. Որտեղ, ինչ և ինչպես համտեսել

Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի է ունենում #GARoon IV փառատոնը։

Կազմակերպիչները փորձել են յուրօրինակ ճաշացանկ մշակել, որպեսզի մեկ ամիս անց այն Հայաստանի հյուրերի և բնակիչների մոտ խորը կապվածություն զարգացնի գառան մսով ուտեստների անհավանական ընտրանու հանդեպ։

Այս տարի մասնակիցներից պահանջվում է ներկայացնել առնվազն 3 յուրահատուկ ուտեստ, որոնց նպատակն ու խնդիրն է արտացոլել շեֆ խոհարարների վարպետությունը և զարմացնել ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղի բնակիչներին։ Յուրաքանչյուր ճաշատեսակ կմատուցվի Meyron Wine-ի հայկական կարմիր չոր գինի Արենի Ռինդ գյուղից (Վայոց ձոր):

Ձեզ համար պատրաստել ենք որտեղ, ինչ և ինչպես համտեսելու Երևանի ռեստորանների համեղ ուղեցույց:


Սկսենք Թումանյան 40-ից, որտեղ շուրջ երկու տասնամյակ գաստրոնոմիական փորձարկումներով երևանցիներին սիրաշահում է The Club-ը: Խոհանոցը հեղինակային է, ստեղծագործական, սեզոնային ապրանքների շեշտադրմամբ։ Շեֆ խոհարար Հայկ Շաքարյանը ցուցադրել է հայկական բաղադրիչների ոչ ստանդարտ մոտեցում՝ հավելելով ոճավորված մատուցումը։

Խմբագրության ընտրությունը՝ համեմով և աղով տապակած գառան քյաբաբ, մածունից և մեղրային պատոկայից սոուսով։


 
Ընդամենը մի քանի տասնյակ մետր անցնելով՝ հայտնվում ես ընտանեկան ռեստորանում, որտեղ ներկայացված են կովկասյան խոհանոցի ավանդույթներն ու բաղադրատոմսերը. Մոսկովյան, 28 հասցեում ձեզ սպասում է «Չինար» ռեստորանը։ Քաղաքային բնակարանի հարմարավետությունը, ջերմությունը և մթնոլորտը հիանալի համադրություն են հյուրեր ընդունելու և ընկերների հետ հանդիպման համար:

Խմբագրության ընտրությունը՝ գառան ազդր՝ արիշտայով և սնկով (մեծ չափաբաժինը հնարավոր չէ միայնակ հաղթահարել):


 
Սարյան
գինու փողոցով կարճ զբոսանքից հետո մենք Արամի 64 հասցեում ենք՝ «Ալյասկա» ռեստորանի վայրի խոհանոցի տիրույթում: Մայրաքաղաքի ամենաշքեղ «վիգվամում» ապաստան կգտնեն որսի, կերակրատեսակների կոպիտ մատուցման, ոչ ստանդարտ մսային լուծումների, ինչպես նաև  ֆիրմային հրեղեն կոկտեյլների և լիկյորների սիրահարները։

Խմբագրության ընտրությունը՝ նորզելանդական գառան սրունքով բուրգեր:



Կայցելենք մայրաքաղաքի գլխավոր հրապարակ, բայց նախ կանգ կառնենք Ամիրյան 4/6 հասցեում, որտեղ կենացների փնջով ձեզ սպասում է «Կովկասի գերուհին» ռեստորանը։ Շեֆ խոհարարները տիրապետում են կովկասյան կծու խոհանոցի գաղտնիքներին, սրտանց պատրաստում և մատուցում են հումորի զգացումով համեմված և ջերմությամբ պատված ուտեստներ։

Խմբագրության ընտրությունը՝ Բում-բարաշկա՝ արգանակ, գառան փափկամիս և կողիկներ,  սպիտակ սոխ, չերի լոլիկ, կծու պղպեղ:



Հանրապետության հրապարակի տուֆային անսամբլով հիանալուց հետո կքայլենք Երևանի ամենահին փողոցներից մեկով, կայցելենք Աբովյան 8, որտեղ գտնվում են ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով 1884 թվականին կառուցված երկու հին շենքերը. դրանք պատկանել են Եղիազարյան եղբայրներին։

«Ոստան» ռեստորանը գտնվում է սև տուֆից կառուցված շենքում, որտեղ վերականգնվել է հին փայտե պատշգամբներով և նստարաններով երևանյան ընդարձակ բակը։ Ռեստորանի երկրորդ հարկում թափանցիկ պատուհաններից այն կողմ կարող եք հետևել հայկական հացի և լավաշի պատրաստման գործընթացին։

Խմբագրության ընտրությունը՝ Կանաչիներով և սպիտակ գինիով շոգեխաշած գառան միս:



Նարնջագույն-վարդագույն տուֆից կառուցված շենքում՝ հայկական խոհանոցի հայտնի «Սալոն» ռեստորանի տեղում, 2022 թվականին բացվել է «Կիլիկիա» ռեստորանը։ Հյուրերին սպասում է թեմատիկ ռեբրենդինգի արդյունքում բարելավված և նորարարություններով լի արևելյան խոհանոցի բազմազանություն:
Խմբագրության ընտրությունը՝ հայկական և ֆրանսիական խոհանոցների համադրումով Գառան միս բլղուրով՝ 12 տեսակի կանաչուց սերուցքային սոուսում։



Եվ ինչպես չայցելենք Երևանի սիրելի հետիոտնային փողոցներից մեկը: Մայրաքաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտա, 3-ում, դուք կգտնեք գողտրիկ օազիս «Չայհոնա»-ում, որը իդեալական վայր է ընտանեկան ու ընկերական ժամանցի, համեղ ճաշկերույթների կամ պարզապես մի բաժակ համեղ թեյի շուրջ հաճելի հանդիպման համար: Հեղինակային դիզայնով ստեղծված տարածքում զգալու եք եվրոպական ձևավորմանը միահյուսված արևելյան ջերմությունը և վայելելու եք ընտիր խոհանոցը:

Խմբագրության ընտրությունը՝ Սամսա Պայ - շերտավոր խմորի մեջ կարտոֆիլի պյուրե, գառան մսի ընտրանի, սպիտակ սոխ և գաղտնի համեմունքներ:

Բարի ախորժակ և սպասեք փառատոնի տարածաշրջանային մասնակիցների մասին ստուգատեսին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}