Ռ. Քոչարյանի գրասենյակի արձագանքը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
2rd.am-ին տված հարցազրույցում Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ դեկտեմբերի 6-ի ամբողջ օրը ուշադրությամբ հետևել են քվեարկության ընթացքին, իսկ այնուհետ՝ ձայների հաշվարկին ու արդյունքների հրապարակմանը:
«Տեղի ունեցածը դժվար թե կարելի է անվանել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ժողովրդի կամարտահայտում: Տարբեր քաղաքական կուսակցությունների, հասարակական շարժումների, դիտորդների և լրատվամիջոցների կողմից արձանագրված կոպիտ խախտումների համատարած բնույթը հասարակական ընկալման մեջ հանրաքվեի արդյունքները զրկում է լեգիտիմությունից: Այդպիսի ընկալման հետևանքները հղի են երկրի ապագայի համար բազմաթիվ վտանգներով»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան