Ուիլ Սմիթը «Օսկար»-ի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո դիմել է հոգեբանի
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ կատակերգու Քրիս Ռոքի հետ կոնֆլիկտից հետո դիմել է հոգեբանի օգնությանը։ Այս մասին տեղեկությունը հրապարակել է «Entertainment Tonight»-ը։
Պարբերականի աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ Ուիլ Սմիթը հոգեբանական օգնություն է ստանում Քրիս Ռոքի հետ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ վիճելուց հետո։
«Ուիլ Սմիթն աշխատում է առաջ շարժվել «Օսկարի» ժամանակ մեծ հնչողություն ստացած վիճաբանությունից հետո։ Աստղը դրանից հետո մեկնել է բուժման»,- ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ Ուիլ Սմիթը ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխությանը դարձել է միջադեպի մասնակից, որի ժամանակ բեմ է դուրս եկել և հարվածել հաղորդավար Քրիս Ռոքի դեմքին: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ռոքին անտեղի կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։
Այդ միջադեպից հետո դերասանը ներողություն է խնդրել Քրիս Ռոքին հարվածելու համար։ Նա նաև ներողություն է խնդրել ամերիկյան կինոակադեմիայից, շոուի կազմակերպիչներից և բոլոր ներկաներից, ինչպես նաև ամբողջ աշխարհի հեռուստադիտողներից:
Հարակից հրապարակումներ`
- Ուիլ Սմիթը պետք է վերադարձնի «Օսկարը». ԱՄՆ կինոակադեմիայի անդամ
- Ամերիկյան կինոակադեմիան արգելել է Ուիլ Սմիթին 10 տարի մասնակցել իր միջոցառումներին
- Ուիլ Սմիթը լքել է ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան
- Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է «Օսկար»-ի ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ միջադեպի մասին
- Ուիլ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել «Օսկար»-ի հաղորդավարից
- Դերասան Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկար»-ի հաղորդավարին