«Նիկոլը պետք է գնա». Քայլերթ՝ Մաշտոցի պողոտայով
Ֆրանսիայի հրապարակից մեկնարկել է բողոքի ակցիաներն ու անհնազանդության գործողությունները։
Երեկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ 4 ուղղությամբ պարալիզացնելու են Երևանը։
Երթի ընթացքում լրագրողներին ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն ասաց պայքարը օր-օրի ավելի մեծ թափ է ստանում, ավելի մեծ ալիքի վրա է դուրս գալիս։
«Նիկոլը պետք է գնա, Նիկոլը բարոյապես արդեն վաղուց գնացել է, ֆիզիկապես և դե ֆակտո վարչապետի պաշտոնում նրա գոյատևումն ընդամենը կարճ ժամանակի խնդիր է, դա լավ հասկանում են, նրանց գործողություններն ու հայտարարությունները դրա մասին են վկայում»,- ասաց քաղաքական գործիչը։
Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով իրականացնում են քայլերթ՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան»։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դիմեց քաղաքացիներին՝ միանալով իրենց, եթե հիմա հարմար չէ, երեկոյան։
«Ֆրանսիայի հրապարակը դարձել է Երևանի ամենահայկական վայրը, որտեղ պայքար է մղվում ժողովրդի կողմից հանուն ազգային օրակարգի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի ապագայի, հանուն բոլորիս երեխաների ու թոռների»,-ասաց Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը, չեք կարող որևէ բան փաթաթել. Իշխան Սաղաթելյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին
- Արթուր Վանեցյան. Վաղը ժամը 12-ին իրականացնում ենք հզոր իրազեկման երթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան