Փաշինյանն աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքներում աճուրդի է հանել Հայաստանը. Աշոտյան
«Փաշինյանը հետևողականորեն աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքներում աճուրդի է հանել Հայաստանը սկուտեղի վրա»,-Երևանում քայլերթի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նշեց, որ հիմա աշխարհը կռիվ է տալիս, թե ով կգնի Հայաստանն ամենաէժան գնով. «Այդ կռիվն է գնում, աուկցիոն է գնում աշխարհով մեկ թե ով ամենաէժանով կգնի Հայաստանը»։
Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ Փաշինյանը հայ ժողովրդի շահերը չի ներկայացնում, Հայաստանը չի վաճառվում, Արցախը չի վաճառվում, չփորձեն գնել, որովհետև հետո փոշմանելու են։
«Չխաբնվեք Փաշինյանի խոստումներին։ Նա Հայաստանում չունի իշխանություն, չունի լեգիտիմություն բանակցելու հայ ժողովրդի անունից, հետևաբար իր հետ կնքած ցանկացած գործարք առ ոչինչ է լինելու»,- ասաց Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Մենք չենք հաշտվելու թուրքի հետ բարեկամություն մտքին». Երթի մասնակիցները միացման կոչ են անում
- Արթուր Վանեցյանի գլխավորած երթը շարժվեց Սայաթ Նովա փողոցի ուղղությամբ
- «Նիկոլը պետք է գնա». Քայլերթ՝ Մաշտոցի պողոտայով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան