Սա մեկ մարդու կռիվ չէ, սա հայկական պետությունների լինել-չլինելու հարցն է. լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դիմադրություն» շարժումն այսօր չորս ուղղություններով սկսել է երթ անցկացնել Երևանում։ Նրանք երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ Նշենք, որ չորս ուղղություններով էլ ոստիկանությունն անհամաչափ մեծ քանակով զորք է մոտեցրել։
Պարբերաբար երթերն ընդհատվում են բախումներով։
Այս պահին էլ լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում, որտեղ ոստիկանները սկսեցին բռնի ուժ գործադրել ցուցարարների նկատմամբ։ Նրանք թույլ չեն տալիս, որ ակցիայի մասնակիցներին առաջ գնա։
Նշենք, որ այստեղ են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Սա մեկ մարդու կռիվ չէ, սա իշխանության կռիվ չէ, սա հայկական երկու պետությունների լինել-չլինելու, մեր վաղվա օրվա, հայկական երկու պետությունների սահմանների ամրության կռիվն է։ Մենք չենք հաշտվել թուրքի հետ բարեկամություն անելու մտքի հետ և դրա համար բոլորս ոտքի ենք կանգնել և մեր հայրենակիցներին կոչ ենք անում միացալ մեզ»,- հայտարարում են երթի մասնակցիները՝ վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։
Վահե Հակոբյանը ներկայացրեց, թե ինչի համար լարված իրավիճակ ստեղծվեց։
«Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթը կարմիր բերետավորները փորձեցին կանգնեցնել, իսկ մենք հայտարարեցինք, որ եթե մեր ընկերների ճանապարհը չբացեն, ապա մենք էլ այս ճանապարհն ենք փակելու»,- ասաց նա։
Ըստ Վահե Հակոբյանի՝ ակնհայտ է, որ մարդկանց թիվը գնալով ավելանում է, դրա վառ ապացույցը բազմամարդ երթերն են։ «Մարդիկ թողել են իրենց աշխատանքը ու մասնակցում են եթերին։ Եւ չորս ուղղությամբ էլ բազմաթիվ մարդիկ կան»,- նշեց նա։
Լևոն Քոչարյանն էլ նշեց, որ լարված իրավիճակը պայմանավորված էր նրանով, որ կարմիր և սև բերետավորները փորձեցին բերման ենթարկել մարդկանց, սակայն նրանց չհաջողվեց։ «Իրենք բերման ենթարկելու ոչ մի հիմք չունեին»,- ասաց նա։
Նա նույնպես նշեց, որ իրենք պահաջել են բացել Իշխան Սաղաթելյանի գլխավորած երթի ճանապարհը և բերման չենթարկել մասնակիցներին. «Երբ իմացանք, որ մեր ընկերներն արդեն առաջ են գնում են, մենք էլ բացեցինք փողոցը, բայց ոստիկաններն արդեն տեղում էին և փորձեցին այստեղ էլ մարդկանց բերման ենթարկել»։
Հարակից հրապարակումներ`
- «Ամոթ ձեր համազգեստին». Հաղթանակի կամրջից երթը շարունակվեց
- Լարված իրավիճակ Հաղթանակ կամուրջի մոտ. ոստիկանները փորձում էին բերման ենթարկել Օսիպյանին
- Արթուր Վանեցյան. Հայրենիքի ազատագրական պայքարը չի կարող հոգնեցուցիչ լինել
- Փաշինյանն աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքներում աճուրդի է հանել Հայաստանը. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին