Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները
«Մեզ բոլորին պետք է արդյունք և այն ճանապարհային քարտեզը, որ այստեղից հնչեցրել ենք, հերթով իրականացնելով գնալու ենք։ Մենք մեր գործի 60-70 տոկոսն իրականացրել ենք, մնացել է մնացած հատվածը,գնում ենք առաջ»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով վաղվա ծրագրերի մասին, նա հայտնեց, որ ժամը 13։00-ին հանրահավաք են հրավիրում Վանաձորում։
«Բոլոր նրանք, ովքեր ցանկանում ենք ավտոերթով շարժվել դեպի Վանաձոր, ժամը 9։30-ին Աշտարակի խճուղու վրա մեքենաներով կշարժվենք, պարտադիր դրոշներ պետք է լինեն։ Ճանապարհին տարբեր բնակավայրերում կանգառներ կունենանք»,- ասաց նա։
Ի.Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ժամը 12։00-ին Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի երթ, որին, քաղաքացիների առաջարկությամբ, կմասնակցեն բացառապես կանայք և աղջիկները։
«Մեր հայրենակիցներն առաջարկում են վաղը ժամը 13։00-14։00-ն Երևանում մեքենաներից բարձր հնչի «Զարթնիր լաո» և «Արցախն է կանչում» երգերը, ծածանվելու է Հայաստանի ու Արցախի դրոշները»,- ասաց նա։
Սաղաթելյանը հայտարարեց, որ ժամը 18։00-20։00-ն Ֆրանսիայի հրապաակում տեղի կունենա մշակութային ծրագիր, իսկ 20։00-ին կկայանա հանրահավաք, որից հետո տեղի կունենա հերթական երթը։
«Պայքար, միություն, հաղթանակ»՝ վանկարկեցին հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիները։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը չի լինելու ոստիկանապետություն․ Վարդևանյան
- Մեր պայքարն այլևս անցել է Նիկոլից անդին․ հայրենադարձ Կարեն Մկրտչյան
- Դիտավորյալ մեզ պառակտեց, որպեսզի տիրի Հայաստանին և իր միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը տիրեն Հայաստանին. Մրո
- Տիգրան Աբրահամյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. Փախնողներին գնացեք ձեր շրջապատում փնտրեք
- Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ,ասեմ ավելին՝ միայն ընդդիմությունն էլ Հայաստան չէ․ Սոս Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան