Անհնազանդության ակցիաների նպատակն է ազատվել թուրքահպատակ իշխանություններից. Լևոն Քոչարյան
Անհնազանդությանակցիաների նպատակն է ազատվել թուրքահպատակ իշխանություններից։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որ առաջին իսկ օրից մասնակցում է «Դիմադրություն» շարժման ակցիաներին։
Լրագրողները նրան խնդրեցին նաև ցույց տալ իրեն ուղեկցող թիկնապահներին, որոնց մասին գրում է մամուլը։ Լևոն Քոչարյանը նշեց, որ ինքը թիկնապահներ չունի։
«Հայրս 10 տարի ՀՀ նախագահ է եղել և ես թիկնապահ չեմ ունեցել, դրանից հետո էլ չեմ ունեցել, վերջին 3-4 տարիներին էլ չեմ ունեցել։ Այստեղ են իմ ընկերները համախոհները։ Այսօր մարդկանց են ցույց տալիս, որ իբր իմ թիկնապահներն են, անկեղծ եմ ասում, ես նույնիսկ նրանց անունները չգիտեմ։ Նրանք գալիս են, միանում եմ մեզ, փորձում են ինչ-որ բանով աջակցել։ Մարդիկ ինձ ճանաչում են, գիտեն, ես մենակ շրջում եմ քաղաքում, խանութ եմ գնում, ինչ թիկնապահի մասին է խոսքը»,- նշեց Լևոն Քոչարյանը։
Ինչ վերաբերում է իրեն բերման ենթարկելուն, նա ասաց, որ դրանով միգուցե փորձում են մյուսների մոտ վախ սերմանել, սակայն դա հակառակ էֆեկտն է ունենում։
«Ինձ թվում է ոստիկաններն էլ են դա հասկացել, քանի որ երեկ երբ Հրազդան մարզադաշտից երթով իջնում էինք դեպի Ֆրանսիայի հրապարակ, մոտ 33 հոգու բերման ենթարկեցին, իսկ ինձ, կարծես թե, հատուկ չմոտեցան»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Այսօր իրական իշխանությունը ժողովուրդն է, իսկ իշխանությանը պետք է լուրջ վերաբերվել
- Սա մեկ մարդու կռիվ չէ, սա հայկական պետությունների լինել-չլինելու հարցն է. լարված իրավիճակ Բաղրամյան պողոտայում
- «Ամոթ ձեր համազգեստին». Հաղթանակի կամրջից երթը շարունակվեց
- Լարված իրավիճակ Հաղթանակ կամուրջի մոտ. ոստիկանները փորձում էին բերման ենթարկել Օսիպյանին
- Արթուր Վանեցյան. Հայրենիքի ազատագրական պայքարը չի կարող հոգնեցուցիչ լինել
- Փաշինյանն աշխարհի ամենակարևոր մայրաքաղաքներում աճուրդի է հանել Հայաստանը. Աշոտյան
- «Մենք չենք հաշտվելու թուրքի հետ բարեկամություն մտքին». Երթի մասնակիցները միացման կոչ են անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան